Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթսը» այս տարի նշում է գործունեության 15-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ընկերությունը մեկնարկել է ռեստորանների մասին պատմող շարք։ Այսօր կներկայացնենք «Լավաշ» ռեստորանի պատմությունը։
2017 թվականին Թումանյան փողոցի մի գողտրիկ անկյունում բացվեց «Լավաշ» ռեստորանը։
«Լավաշը» 15-ամյա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաջին կոնցեպտուալ ռեստորանն է, որը նոր շունչ ու գույն հաղորդեց քաղաքին՝ ներկայանալով նոր մոտեցումներով, յուրահատուկ խոհանոցով ու մշակույթով։ Այս ամենից բացի՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության աշխատակիցներից շատերի համար «Լավաշ» ռեստորանը եղել է կարիերային աճի սկիզբը, հենց այստեղից է սկսվել նրանց հաջողության պատմությունը:
Այժմ «Երեմյան Փրոջեքթս»-ի տարբեր ռեստորաններում աշխատող մարդիկ այսօր սիրով, ջերմությամբ ու ժպիտով են հիշում «Լավաշում» անցկացրած տարիները, նրանք «Լավաշից» իրենց հետ տարել են փորձ, գիտելիքներ, ընտանիք դարձած ընկերներ ու հարազատներ։ Այս ռեստորանը նրանց համար դարձել է հմտությունների զարգացման ու կատարելագործման դարբնոց։
«Լավաշը» սիրում են բոլորը, սիրում են իր հյուրընկալության, ընտանեկան մթնոլորտի ու ջերմ սպասարկման համար։ «Լավաշն» առաջարկում է պարբերաբար թարմացվող ու բազմազան ճաշացանկ, հայկական ազգային, ինչպես նաեւ տարածաշրջանային սիրված ու հայտնի ուտեստներ։
Եթե համեղ, հայկական ու ավանդական նախաճաշ, ապա միանշանակ «Լավաշ» ռեստորան. սա գիտեն գրեթե բոլորը՝ երեւանի բնակիչները, հյուրերն ու, իհարկե, նաեւ զբոսաշրջիկները: Գալ Երեւան ու չլինել «Լավաշում», պարզապես չի կարելի։ «Լավաշում» ճաշելու համար հյուրերը պատրաստ են լինում ամեն ինչի, նույնիսկ անձնակազմին սեփական ձեռքերով օգնելու։
«Լավաշը» ստեղծվել է «Գյուղից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում, երբ 2017 թվականին «Երեմյան Փրոջեքթսը» սկսեց համագործակցել ֆերմերային տնտեսությունների հետ՝ նպատակ ունենալով անհրաժեշտ արտադրանքը մթերել հենց գյուղացիներից, դրանք դարձնել պահանջված ռեստորանային բիզնեսում եւ ռեստորանին ու հաճախորդին ապահովել թարմ ու որակյալ բնական մթերքով:
Այսօր ռեստորանի առաջին հարկում գործում է ֆիրմային խանութ, որտեղ ներկայացված է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության սեփական ֆերմաների արտադրանքը՝ կաթնամթերքի ու մսամթերքի բազմազան տեսականին, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Արցախ» գործարանում պատրաստվող կիսաֆաբրիկատները:
Առաջին հարկում նաեւ զբոսաշրջիկների սիրված անկյունն է՝ թոնիրը, որտեղ թխվում է հայկական լավաշը: Այստեղ կարող եք հետեւել թխման գործընթացին եւ ձեռք բերել թոնրի տաք հաց ու գաթա:
«Լավաշ» ռեստորանը երեւանցիների եւ քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից է. «Լավաշ»-ը մշակույթ է, կոլորիտ եւ հյուրընկալության խորհրդանիշ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: