×

Լուսանկարը՝ bestwestern.co.uk

Մեծ Բրիտանիայում կարգելվի կենդանի ծովախեցգետիններ եփել

Մեծ Բրիտանիայում կառավարության կողմից իրականացվող կենդանիների բարեկեցության բարելավման ռազմավարության շրջանակներում կարգելվի կենդանի ծովախեցգետիններ եփել:

Ըստ կառավարության անդամների, խեցգետնակերպերի «կենդանի եռացումը ընդունելի սպանության մեթոդ չէ», փոխարենը կհրապարակվեն այլընտրանքային ուղեցույցներ, գրում է The Guardian-ը:

Կենդանի ծովախեցգետինների եփումն արդեն անօրինական է ճանաչվել Շվեյցարիայում, Նորվեգիայում եւ Նոր Զելանդիայում: Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները նշում են, որ ծովախեցգետիններին էլեկտրական ատրճանակով շշմեցնելը կամ եռացնելուց առաջ սառեցնելն ավելի մարդասիրական է:

Արգելքի հիմք կհանդիսանա 2022 թվականին Պահպանողականների կողմից ներկայացված օրենքը: Դրանում նշվում է, որ անողնաշարավորները, այդ թվում՝ ութոտնուկները, խեցգետինները եւ ծովախեցգետինները, զգայուն են եւ ցավ են զգում մյուս կենդանիների նման։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին