×

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ

Որտե՞ղ նշել Ամանորը Երեւանում․ լավագույն 5 տարբերակները

Երեւանում արդեն ամանորյա տրամադրություն է։ Սպասված հեքիաթի փնտրտուքի մեջ՝ քաղաքի բնակիչներն ու հյուրերը ցանկանում են ոչ միայն վայելել նախատոնական օրերը, այլեւ գտնել տարեմուտը տոնելու լավագույն տարբերակը։ 

Առանձնացրել ենք երեւանյան ռեստորանների 5 ամենահետաքրքիր առաջարկները, որոնց ցանկում յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրությանը համապատասխան տարբերակը։

Սիզնս կոնցեպտ․ ամանորյա հրաշքը՝ քաղաքի ամենատոնական հատվածում

Սիզնս կոնցեպտը երեւանյան Ամանորի ամենատոնական անկյունն է․ Սիզնս այգին՝ իր հեքիաթային զարդարանքներով եւ տոնավաճառով, Սիզընս ռեստորանն ու Սվիթլենդը՝ եվրոպական ու ճապոնական խոհանոցներով, բարձրակարգ հրուշակարանով եւ քաղաքին նայող թափանցիկ ապակիներով, Երեւանի այս հատվածին հաղորդում են յուրահատուկ կախարդանք։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Դեկտեմբերի 31-ին ամբողջ օրը հնարավոր է անցկացնել Սիզնսի կղզյակում եւ չձանձրանալ։ Տոնական այգին՝ 38 տարբեր տաղավարներով եւ մանկական զվարճանքի հատվածով, տոնի ամբողջ էներգիան կփոխանցի կեսօրից մինչ երեկո։ 

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


22։00-ից Սիզնս ռեստորանում կմեկնարկի տոնական երեկոն՝ սեթ մենյուով եւ կենդանի համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան Տաթեւիկ Լալայանը, Անահիտ Շահբազյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Հասմիկ Ալեքսանյանը, Անժելա Ղալեչյանը եւ հատուկ հյուր՝ Darwins Project-ը։ Ուշ երեկոն կշարունակի DJ-ը՝ իր տոնական ռիթմերով։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Սիզնս Սվիթլենդում ամանորի գիշերը կգործի հատուկ մենյու, իսկ երաժշտական մասը կապահովի DJ-ը։ Այն, վստահաբար, քաղաքի ամենանրբագեղ միջավայրն է Նոր տարին դիմավորելու համար՝ կատարյալ հատկապես զույգերի կամ ընկերների համար։

Պանդոկ Երեւանի Տերյան եւ Ամիրյան մասնաճյուղեր․ հայկական ավանդական տարեմուտի ծրագիր

Կարոտե՞լ եք հայկական ավանդական Նոր տարվա գիշերը՝ ազգային խոհանոցով եւ երգուպարով։ Պանդոկ Երեւանի Տերյան եւ Ամիրյան մասնաճյուղերում տարեմուտին սպասվում է ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ․ կատարյալ ընտրություն հատկապես ընտանեկան հավաքույթների համար։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Տերյան մասնաճյուղում համերգային ծրագիրը կապահովեն «Երեւան» համույթը, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ DJ-ը։ Կհնչեն Նոր տարվա հին ու բարի երգերը՝ ավանդական ելեւէջներով եւ պարային ուղեկցությամբ։ Ռեստորանն առաջարկում է նաեւ երեկոյի հատուկ մենյու։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Պանդոկ Երեւանի Ամիրյան մասնաճյուղում լեգենդար «Ակունք» համույթը կկատարի Ամանորի ավանդական ծիսական երգերը, իսկ ուշ գիշերը կշարունակի DJ-ը։ 

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Ի սրտե ուրախանալու, պարելու եւ հայկական ջերմությունը վայելելու եզակի միջավայր է Ամիրյան մասնաճյուղը, ընտրություն նրանց համար, ովքեր սիրում են մնայուն արժեքները։

Լիվինգսթոն ռեստորան․ բարձրաճաշակ երաժշտության եւ բարձր խոհանոցի սիրահարների ընտրությունը

Լիվինգսթոն ռեստորանը բարձրաճաշակ երաժշտության, բարձր խոհանոցի եւ բարձրակարգ սպասարկման սիրահարների համար մշակել է ամանորյա հատուկ ծրագիր՝ Grand Gala 2026-ը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում գտնվող այս ռեստորանը նաեւ քաղաքային ամանորյա գլխապտույտ տեսարանը վայելելու հիասքանչ վայր է։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի ամենահնչեղ ձայները՝ Մաշա Մնջոյանը եւ Սրբուկը, ինչպես նաեւ Լիվինգսթոն բենդը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Պարային շոու ծրագիրը, օրվա սեթ մենյուն, բարձրակարգ սպասարկումը, հարուստ բարը եւ DJ-ը կամբողջացնեն տոնական գիշերը՝ փոխանցելով նոր տարին սկսելու ամենատոնական տրամադրությունը։ 

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Լիվինգսթոնը ճիշտ ընտրություն է հատկապես նրանց համար, ովքեր փնտրում են յուրահատուկ փորձառություն եւ ցանկանում են տարին սկսել իսկապես բարձր մեկնակետից։

Շերեփ․ բոլորին ծանոթ, բոլորին սիրելի

Շերեփ ռեստորանի մասին շատ խոսելու կարիք չկա։ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող այս ռեստորանը զբոսաշրջիկների ֆավորիտն է՝ իր հյուրընկալության, բաց ու համեղ խոհանոցի եւ տարբերվող ինտերիերի համար։ 

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Ամանորի գիշերը Շերեփում նշելու հնարավորությունը բաց չթողնելը հյուրերը համարում են իրական հաջողություն։ Այստեղ միջավայր է բոլորի համար՝ ընտանիքների, ընկերների, գործընկերների կամ պարզապես սիրելի մեկի հետ տոնն անցկացնելու համար։

Այս ամանորի գիշերը Շերեփում կերգի հայտնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը՝ ձայն, որ կջերմացնի ցանկացած սիրտ։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Շերեփի խոհանոցն առաջարկում է նաեւ սեթ մենյու, որը ներառված է ամանորյա փաթեթում։

Դե ինչ, ընտրեք տարեմուտը նշելու ձեր տարբերակը եւ մի մոռացեք հին ու ճշմարիտ ասույթը․ ինչպես դիմավորես նոր տարին, այն այդպես էլ կշարունակվի։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին