×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Burgery. «Երեմյան Փրոջեքթս»-ը նոր կոնցեպտով ռեստորան է գործարկել

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հարցազրույցը GastroVino-ին

- Պարոն Երեմյան, Հայաստանում արտակարգ դրություն սահմանվելուց հետո, երբ ռեստորաններ են փակվում, շատ կազմակերպությունների գործունեություն պարզապես կանգ է առնում, դուք արդեն երկրորդ ռեստորանն եք ներկայացնում: Ինչպ՞ես եք կայացնում այս համարձակ որոշումները:

- Այն նախագծերը, որոնք իրականացնում ենք հիմա, մենք պլանավորել էինք դեռեւս 2019 թվականին, եւ նշել էինք, որ 2020-ը բուռն ու հագեցած տարի է լինելու: Սակայն իրադարձություններն այլ  կերպ դասավորվեցին: Չնայած դրան՝ մենք ոչ մի րոպե չենք դադարել լավատեսորեն նայել իրավիճակին եւ կայացրել ենք արդյունավետ ու  ճիշտ որոշումներ:

Մեր Casa Nostra իտալական ռեստորանի բացումը բուռն արձագանքներ ստացավ, շատերի համար զարմանալի եւ անսպասելի էր, որ նման պայմաններում մենք  համարձակվեցինք նոր ռեստորան բացել: Բայց մենք այդ քայլով ապացուցեցինք, որ կյանքը շարունակվում է, մենք շարունակելու ենք զարգանալ ու առաջ գնալ: Casa Nostra-ի բացումը, իսկապես, ոգեշնչում էր մեզ եւ մեր ոլորտի համար: Մենք մեծ ուրախություն ու  հպարտություն էինք ապրում, երբ դրանից հետո մեր գործընկերները թեկուզ փոքր կամ միջին, բայց նոր ռեստորաններ էին բացում,  փորձում էին նպաստել ոլորտի կայունացմանն ու զարգացմանը:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Իսկ այսօր, հետպատերազմյան այս դաժան ապրումներից հետո մեր նոր ռեստորանի՝ Burgery-ի բացումը մեկ այլ ոգեշնչում եւ մոտիվացիա է հենց մեր թիմի համար: Մենք դժվարին ճանապարհ ենք անցել եւ գուցե դեռ պետք է անցնենք, բայց Burgery-ի բացումը խորհրդանշում է, որ մենք ուժ ենք գտել մեզ վերագտնելու եւ վերականգնվելու: Աշխատանքը լավագույն «բուժումն» է:

- Նոր ռեստորանն էապես տարբերվում է «Երեմյան Փրոջեքթսի» մյուս ռեստորաններից: Ինչո՞ւ եւ ինչպես որոշեցիք այս անգամ ներկայանալ բուրգեր-ռեստորանով: Ո՞րն է նոր ռեստորանի կոնցեպտը եւ ի՞նչ առանձնահատկություններ ունի:

- Գաղտնիք չէ, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության հիմքում միայն թարմ ու որակյալ մթերքներով աշխատելու սկզբունքն է: Մեզ համար նաեւ առաջնային է  ռեստորանային մշակույթը տարբեր նախասիրություններ ունեցողներին հասանելի դարձնելը:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Այս առումով՝ Burgery ռեստորանով մենք մուտք գործեցինք նաեւ արագ սննդի ոլորտ: Սա նաեւ կարելի է համարել մեր որդեգրած ռազմավարության եւ աշխատանքի շարունակությունը, քանի որ մենք վաղուց ցանկանում էինք, որ մեր ֆերմաներում արտադրվող բարձրորակ մսամթերքի ու կաթնամթերքի հասցեատեր լինեն նաեւ մեր բնակիչներն ու հատկապես երիտասարդները:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Burgery-ն ֆասթֆուդի միանգամայն նոր եւ բացառիկ կոնցեպտ է Հայաստանում, եւ սննդի այս տեսակը նախընտրողներին առաջարկում է միայն լավագույնն ու բարձրորակը: Burgery-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ բուրգերները պատրաստվում են մեր ֆերմայում արտադրվող, թարմ, էկոլոգիապես մաքուր եւ բարձր որակի մսից: Բարձրակարգ ալյուրից, առանց  որեւէ արհեստական  հավելումների եւ հենց մեր խոհարարների կողմից է պատրաստվում նաեւ հատուկ բաղադրատոմսով մշակված հացամթերքը:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Ռեստորանում գործում է նաեւ ֆիրմային խանութի հատված, որտեղից հնարավոր է ձեռք բերել կիսապատրաստվածքների լայն տեսականի, տանը բուրգեր  պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ՝ ֆիրմային միս եւ հաց, ինչպես նաեւ Yeremyan Products-ի համեղ ու թարմ կաթնամթերքը եւ մսամթերքը:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Քաղցրավենիքի սիրահարների համար Burgery-ում առանձնացրել ենք մի անկյուն, որտեղ կարող եք փորձել մեր հրուշակագործի պատրաստած նրբահամ եւ անուշաբույր քաղցրավենիքը:

Burgery-ին գտնվում է մեր մայրաքաղաքի սրտում՝ Ամիրյան 3/37 հասցեում: Վստահ եմ, որ շատ-շուտով այն իր նոր մշակույթով ու մոտեցումներով, նոր համ ու հոտով կլցնի քաղաքը, կվերադարձնի մեր աշխույժ, երիտասարդաշատ անցուդարձով եւ կյանքով լեցուն երեւանյան մթնոլորտը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին