×

Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

«Երեմյան Փրոջեքթս»-ը նոր ռեստորանային նախագծեր է խոստանում

«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ծավալուն հարցազրույց է տվել Մեդիամաքսի Banks.am կայքին, որում ամփոփել է 2019 թվականը: Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից:
 
«Հանգստի տարի»-ն իրականում բուռն էր

Տարեսկզբին մտածում էի, որ 2019 թվականը լինելու է, այսպես ասած, «հանգստի տարի»: Ունեինք որոշակի ծրագրեր, որոնք պետք է հետեւողականորեն իրագործեինք ու մի փոքր «շունչ քաշեինք» 2018-ի սրընթաց ռիթմից։ Սակայն ստացվեց ճիշտ հակառակը` տարին շատ բուռն եւ արդյունավետ էր՝ հագեցած յուրահատուկ, տարբեր ոլորտների առնչվող ծրագրերով, համարձակ նախագծերով եւ, իհարկե, նոր երազանքներով:

2020 թվականի ծրագրերը

Հաստատ կարող եմ ասել, որ չենք նվազեցնելու մեր տեմպերը։ Այս տարվա համար նույնպես շատ ծրագրեր ունենք։ Թե՛ նոր ռեստորանային նախագծերի, թե՛ կրթության, թե՛ գյուղատնտեսական ծրագրերի առումով։ 2020-ը լինելու է փոփոխությունների տարի։

Գյուղատնտեսությունն ու կարծրատիպերը

Մեր երկրում մի խոչընդոտող կարծրատիպ կա, որ գյուղատնտեսությունն անընդհատ ծախս պահանջող եւ ոչ եկամտաբեր բիզնես է։ Մենք մեր երկու ֆերմաների օրինակով, ըստ էության, հակառակն ենք ապացուցում։ Շնորհիվ արդյունավետ մենեջմենթի, ճիշտ հաշվարկների եւ աշխատանքի խիստ կազմակերպման մենք այսօր արդեն լուրջ արդյունքներ ենք գրանցում։ 

Անասնաբուծական ֆերմաներ բացելու նախագիծը մի քանի կարեւորագույն նպատակ ունի. 1․վերահսկել մսամթերքի որակը 2. Հայաստանում ստեղծել օրինակելի տնտեսություն, որը ֆերմերային տնտեսությունների զարգացման համար կարող է  օրինակ եւ խթան լինել եւ, իհարկե, զարգացնել տեղական արտադրանքը:

Կցանկանայի, որ տեղական մյուս ընկերություններն էլ գիտակցեին այս գործընթացի առավելությունները եւ իրենց պրակտիկայում կիրառեին այս օգտակար տեխնոլոգիան: Այսօր մենք մեր ռեստորանների մթերքի 20% -ն ապահովում է Ավան գյուղը, մյուս՝ 80%՝ մեր ֆերմաները։

Նոր բիզնես-մոդելը

Խոշոր ու կարեւոր ծրագիր ենք սկսել «Արցախ» մեծ խոհանոց-արտադրությունում։ Մենք այն ամբողջովին վերակառուցում ենք ու նորացնում։ Խոհանոց-գործարանի տարածքին ավելացրել ենք 3000 քմ. տարածք, հիմնել ու գործակցել ենք 3 նոր արտադրամաս՝ կաթի, երշիկեղենի եւ պահածոների։ Ըստ էության, գործարկել ենք մեր կազմակերպության հետագա գործառնության նոր բիզնես-մոդելը՝ ապահովելով ամբողջական փակ ցիկլ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին