×

Դավիթ Երեմյանը` Casa Nostra-ի աշխատակիցներից մեկի հետ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Դավիթ Երեմյանը՝ նորաբաց Casa Nostra-ի եւ ոլորտի ապագայի մասին

«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը Մեդիամաքսի Banks.am կայքի հետ հարցազրույցում խոսել է ընկերության նորաբաց Casa Nostra իտալական ռեստորանի մասին, որը գործում է Բյուզանդի 91 հասցեում։ Ներկայացնում ենք մի քանի հատված հարցազրույցից։

Ինչու հիմա

Մենք դեռ 2019-ին էինք հայտարարել, որ 2020-ին պետք է ավարտին հասցնեինք կիսատ թողած ծրագրերը եւ գործարկեինք 4 նոր ռեստորան:

Մենք նպատակ ունեինք տարբեր երկրների խոհանոցներն ու ավանդույթները Հայաստանում ներկայացնել մեր կազմակերպության ոճով, ձեռագրով ու մոտեցումներով: Casa Nostra-ն մեր նոր երազանք էր՝ իտալական համ ու հոտով, դա այն ռեստորանն էր, որի բացումն առաջինն էինք նախատեսում: Արդեն ամեն ինչ պատրաստ էր բացման համար: Սակայն համավարակով պայմանավորված շատ ծրագրեր՝ այդ թվում նաեւ Casa Nostra –ի մեկնարկը հետաձգեցինք:

Համավարակի այս պայմաններում իտալական Casa Nostra-ի բացումն էլ ավելի խորհրդանշական դարձավ: Քանի դեռ սահմանները փակ են, տարբեր երկրներ՝ այդ թվում հենց Իտալիան էլ շարունակում է պայքարը վարակի դեմ, մենք մեր հայրենակիցներին իտալական խոհանոցով, ավանդույթներով, մթնոլորտով առաջարկում ենք Հայաստանում իրենց զգալ ինչպես իրական իտալական փոքրիկ մի գյուղաքաղաքում, ասենք՝ արեւային Տոսկանայում: Սա նվեր է մեր քաղաքին, մեր բնակիչներին ու հյուրերին: 

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Խոհարարների գաղտնիքները

Մեր խոհարարներից յուրաքանչյուրն էլ իր փոքրիկ գաղտնիքն ունի, որեւէ շտրիխ, որն առանձնացնում է իրեն մյուսներից:  Իտալացի խոհարարներն էլ մեր խոհարարների նման իրական գուրմաններ են, ովքեր նախընտրում են ներկայացնել հին ավանդույթներով, մայրիկ-տատիկների գաղտնի բաղադրատոմսերով պատրաստած ուտեստները։ 

Ոլորտի խնդիրներն ու ապագան

Մենք չենք հիասթափվել ու հուսահատվել, մենք այս քայլով, այս պայմաններում ռեստորան բացելով ուզում ենք նաեւ ոգեւորել մեր գործընկերներին՝ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի իրենք էլ չհանձնվեն ու թույլ չտան երկար տարիների քրտնաջան աշխատանքով վաստակածը, սերն ու վստահությունը կորչի:

Մենք բոլորից լավ գիտենք այս գործի նրբերանգները, գիտենք՝ ինչ է պետք,  որպեսզի արդեն փորձառու եւ կայացած մասնագետները չլքեն ոլորտը, որպեսզի քաղաքացիների կողմից սիրված, քաղաքի խորհրդանիշը դարձած սիրելի ու ջերմ վայրերը չփակեն իրենց հյուրընկալ դռները։ Հիմա չենք կարող կորցնել այն, ինչ ստեղծել ենք տարիներով՝ քարը-քարին դնելով. եթե բաց թողնենք այն ժամանակը, երբ կարող ենք ինչ-որ բան փոխել, մենք 0-ից սկսելու ու ամուր հիմքեր կառուցելու խնդրի առջեւ ենք կանգնելու:

Մենք ստեղծող, արարող, երբեք չհանձնվող տեսակ ենք: Մենք ոչինչ չենք փակել՝ մենք նոր ռեստորան ենք բացել։ Այս ռեստորանով կշարունակենք մեր սկսած գործն ու մեր առաքելությունը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին