×

Լուսանկարը՝ Mediamax

«Մոգական սոուս» թեստ-խաղի արդյունքները

GastroVino-ն եւ Ambar Gastroshop-ը ամփոփել են համատեղ մրցանակային «Մոգական սոուս» մրցանակային թեստ-խաղի արդյունքները: 

Պիստակի սոոսւին նվիրված թեստ-խաղն ունեցել է 34 մասնակից, որոնցից գրանցվել են 16-ը:

Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել երեք մասնակից.

Էլմիրա Մանասյանը

Թիմ Նոսովը

Սուսաննա Շահբազյանը

Նրանց միջեւ անցկացվել է «կույր» վիճակահանություն, որի արդյունքում ընտրվել է Էլմիրա Մանասյանը:

Նա Ambar Gastroshop-ից կստանա հյուրասիրություն երկու անձի համար:

Ստորեւ ներկայացված են «Մոգական սոուս» թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

***

Իտալիայի ո՞ր տարածաշրջանում են ավանդաբար պատրաստում պիստակի պեստոն (pesto di pistacchio):

Սիցիլիա

Ո՞ր բաղադրիչը չի օգտագործվում սենդվիչների համար դասական պիստակի սոուսի մեջ:

Մայրու

Իտալիայի ո՞ր շրջանի պիստակն է համարվում լավագույնը սոուս պատրաստելու համար:

Բրոնտե (Սիցիլիա)

Ո՞ր պանրի հետ է ամենալավը համադրվում պիստակի սոուսը սենդվիչներում:

Բուրրատա կամ ռիկոտտա

Ի՞նչ է խորհուրդ տրվում ավելացնել սենդվիչների պիստակի սոուսին՝ կրեմային հյուսվածքը ուժեղացնելու համար:

Յոգուրտ կամ մասկարպոնե

Ո՞ր թարմ կանաչին է լավագույնս լրացնում պիստակի սոուսը:

Ռեհան կամ անանուխ

Ո՞ր մսի հետ խորհուրդ չի տրվում օգտագործել պիստակի սոուսը սենդվիչներում:

Ծխեցված երշիկ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին