×

Պաստայի ուղեցույց. «Պեստոյի լավագույն ընկեր» Լինգվինին

Հայերը իտալական խոհանոց շատ են սիրում: Ու քանի որ պաստան այդ խոհանոցի խորհրդանիշներից է, հայերը նաեւ շատ են սիրում պաստա: Սակայն, հաշվի առնելով դրա տեսակների բազմազանությունը, ոչ բոլորը գիտեն յուրահատկությունները: 

Այդ բացը լրացնելու համար GastroVino-ն` Հայաստանում Barilla բրենդի բացառիկ ներկայացուցիչ «Անդակո» ընկերության հետ համագործակցությամբ, յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի պաստայի մեկ տեսակ: 

Սկսում ենք լինգվինիից:

Լինգվինին երկար եւ հարթ մակարոն է, որի անվանումը գալիս է իտալերեն lingua բառից՝ «լեզու»: ine վերջավորության շնորհիվ լինգվինին բառացիորեն նշանակում է «փոքր լեզուներ»։ Ձեւով այն ավելի լայն է, քան սպագետին, բայց ավելի նեղ, քան ֆետուչինին։

Լինգվինին հատկապես լավ է համադրվում ծովամթերքի հետ։ Մասնավորապես, լինգվինին հաճախ պատրաստվում է ծովախեցգետնով՝ սխտորով եւ կարագով, կամ պարզապես տաք կարագի եւ ծովախեցգետնի համադրությամբ։ Դասական տարբերակներից մյուս ամենահայտնին լինգվինի վոնգոլեն է (խեցգետնախոտով)։


Լինգվինիի հայրենիքը Ջենովա քաղաքն է՝ Իտալիայի հյուսիս-արևմտյան Լիգուրիա շրջանում:

Լինգվինին համարվում է պեստո սոուսի «լավագույն ընկերը»: Դա զարմանալի չէ՝ պեստոն եւս «ծնվել է» Ջենովայում:

Եթե դիտել եք «Ռատատույ» մուլտֆիլմը, գուցե, կհիշեք, որ անհաջողակ գլխավոր հերոսի անունը Ալֆրեդո Լինգվինի էր: Այդպես հեղինակները խաղարկել էին պաստայի եւ սոուսի անվանումները:


Եթե ցանկանում եք տանը պատրաստել լինգվինի պեստոյով, այցելեք Barilla-ի կայք 
եւ ծանոթացեք բաղադրամտոմսին.

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին