Վերջին տարիներին սոցիալական ցանցերում հաճախ կարելի է օրը հարուստ սպիտակուցներ պարունակող նախաճաշով սկսելու խորհուրդներ հանդիպել:
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը երկար տարիներ հենց այդպես է վարվում՝ Elle-ին տված հարցազրույցում նա բացահայտել է իր առավոտյան ռեժիմի հիմնական սկզբունքները։
Օրը սկսվում է տաք կիտրոնաջրով։ Դրան հետևում է սննդարար նախաճաշը: Դա կարող է սպիտակուցային սմուզի լինել, ավոկադո և ձու, բանանով շիլա կամ վարսակի փաթիլներ։
Էնիսթոնի ամենահայտնի նախաճաշային հնարքը վերաբերում է հենց վարսակին՝ եփման վերջում հարած ձվի սպիտակուց է ավելացնում։
Այս տեխնիկան միանգամից երկու առավելություն ունի՝ վարսակն ավելի փափուկ և կրեմային կառուցվածք է ձեռք բերում, իսկ զանգվածին ավելանում է մոտ 3–4 գրամ սպիտակուց։
Էնիսթոնը պատմել է նաեւ նախաճաշային քեսադիլյա պատրաստելու իր տարբերակով. թավայի մեջ բարակ շերտով լցնում է հարած ձուն, վրան ավելացվում է քերած պանիր և վրայից դնում տորտիլյան։ Շրջելուց հետո ներսում ավելացնում է հավելյալ պանիր կամ տապակած բեկոն։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: