×

Լուսանկարը՝ Ալեքսանդր Սլյադնեւ

Արեւիկ գյուղում կանցկացվի «Լավաշի կախարդանքը» փառատոնը

«Արդինի» կրթամշակութային եւ տուրիզմի զարգացման հիմնադրամը հուլիսի 21-ին Շիրակի մարզի Արեւիկ գյուղում կանցկացնի «Լավաշի կախարդանքը» փառատոնը:

Այն կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:



«Լավաշի կախարդանքը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին: Այս տարի այն նվիրված կլինի հայկական լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան տարբեր միջոցառումներ՝ լավաշի թեմայով բեմականացում եւ գեղանկարների ցուցահանդես, պատ-գեղանկարի (սթրիթ արտ) ստեղծում, կարպետագործության եւ ուլունքագործության վարպետաց դասեր, Գյումրու հուշանվեր-դռների պատրաստում, երեխաների համար՝ կավճանկարչություն եւ երաժշտություն՝ նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդի կատարմամբ:


Գյուղական մթերքներով լի տաղավարները կներկայացնեն ոչ միայն Արեւիկ, այլեւ հարակից գյուղերը՝ Շիրակի մարզի Հայկավան, Հացիկ, Փոքրաշեն, Կարմրաքար, Բաշգյուղ: Տեղի կունենա լավաշի եւ այլ ուտեստների համտես, կներկայացվի նաեւ արցախյան խոհանոցը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին