«Երեմյան Փրոջեքթս»-ը տեղեկացնում է, որ ընկերությանը պատկանող տոհմային տավարաբուծական ֆերմայից ցանկացողները կարող են գնել տեղում բուծվող մաքրացեղ ֆլեկվի ցեղի հղի երինջներ:
Տեղեկությունների ու մանրամասների համար զանգահարեք 043 001 220 հեռախոսահամարով։
2019 թվականին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում Վայոց Ձորում ստեղծեց միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցած ֆերմա, որտեղ բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ ֆլեկվի, հոլշտեյն, անգուս եւ ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր:
Ընկերության թիմի եւ մասնագետների ջանքերի արդյունքում կայացած անասնապահական համալիրը տեխնիկական հագեցվածությամբ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում եւ օրինակելի է նման գործունեություն իրականացնողների համար: Ֆերմայում ստանում են եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձրակարգ կաթը, որը ընկերության գործարանի կաթնամթերքի ու պանրի արտադրամասերում վերամշակվելուց հետո սպառողին է ներկայացվում Yeremyan Products ապրանքանիշի հարուստ տեսականիով՝ տարբեր յուղայնությամբ կաթ, թթվասեր, կաթնաշոռ, ռիկոտա, մածուն, պանիրներ եւ կարագ:
Անասնապահական համալիրում կենդանիները խնամվում են հիգիենայի պահանջներին համապատասխան կանոններով: Իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության համակարգ, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ եւ այլն: Ֆերման ունի ամբողջությամբ մեքենայացված կիթի սրահ։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայի ու կաթնամթերքի արտադրության մասին կարդացեք այս հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: