Dargett Brewpub-ը սկսում է խոհարարական դասընթացներ: Դրանք կանցկացվեն երկու փուլով, որոնց ավարտին լավագույնները կմիանան Dargett Brewpub-ի թիմին։
Դասընթացն անվճար է, բայց տեղերը՝ խիստ սահմանափակ, հայտնում են կազմակերպիչները:
Դասերը վարելու է Dargett Brewpub-ի շեֆ-խոհարար Ֆելիքս Ավալյանը:
Դասընթացների մասնակիցները կծանոթանան․
- խոհանոցում աշխատելու նրբություններին և տարատեսակ ճաշատեսակների պատրաստման մեթոդներին,
- մթերքի՝ ճիշտ ընտրման սկզբունքներին, պահպանմանն ու հիգիենայի կանոններին,
- ուտեստների պատրաստման սկզբունքներին ու տեխնոլոգիային,
- Food Styling-ին և խոհարարական նկարչությանը
- խոհանոցային սարքավորման տիրապետմանը և շահագործմանը:
Գրանցման վերջնաժամկետը մայիսի 30-ն է։
Գրանցվելու համար զանգահարեք 096 870 870։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: