×

Օփրա Ուինֆրին Լուսանկարը՝ REUTERS

Օփրա Ուինֆրիի օրվա գլխավոր «վառելիքը»

Այսուհետ GastroVino-ն պարբերաբար ներկայացնելու է հայտնի մարդկանց նախաճաշերը՝ գուցե մեր ընթերցողներից ոմանք ցանկանան փորձարկել դրանք իրենց խոհանոցներում:

Առավոտյան, երբ դեռ լիովին չես արթնացել, նախաճաշ ընտրելը երբեմն ավելի բարդ է, քան թվում է։ Ուզում ես մի բան, որը միաժամանակ կլինի. արագ պատրաստվող, համեղ ու հագեցնող։ 

Ամերիկայի հեռուստատեսային ոլորտի թագուհին՝ Օփրա Ուինֆրին, «կրքոտ է նախաճաշի հանդեպ» եւ այն համարում է օրվա գլխավոր «վառելիքը»։ Նա այսպես է ասում.

«Մեքենան առանց վառելիքի չի աշխատում։ Մարդու մարմինը՝ նույնպես»։ 

Օփրայի առավոտները հաճախ սկսվում են մրգերով։ Շատ մրգերով։ Մարակույա, հապալաս, ազնվամորի, ելակ, բանան, երբեմն նաեւ թարմ անանուխ։ Նա դրանք ավելացնում է սմութիների մեջ, վարսակի փաթիլների վրա, քինոայի հետ կամ առանձին։

Նրա նախաճաշը միշտ բաղկացած է տարբեր բաղադրիչներից եւ այդ բազմազանությունն էլ օգնում է նրան պահպանել էներգիան ողջ օրվա ընթացքում։


Չնայած առողջ ապրելակերպին՝ Օփրան երբեք չի հրաժարվել հացից։ Ավելին՝ չի թաքցնում իր սերը.

«Ես սիրում եմ հացը։ Սա ինձ համար ուրախություն է։ Ես պարզապես սովորել եմ այն տեղավորել իմ կյանքում»:

Նախաճաշին նա նախընտրում է բազմահատիկ, կրկնակի տապակված հացը՝ հաճախ ձվով, ավոկադոյով կամ լոլիկով։ 

Ձուն Օփրայի նախաճաշի պարտադիր բացադրիչներից է։ Ամենատարածված տարբերակներից մեկը բաց սենդվիչն է՝ հաց, ձու, ավոկադո եւ թարմ լոլիկ։

Օփրա Ուինֆրին Լուսանկարը՝ REUTERS


Տարիներ շարունակ Օփրան բաց խոսել է իր քաշի, ինքնագնահատականի եւ սննդի հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին։ 1970-ականներից նա անցել է բազմաթիվ դիետաների ու փորձերի միջով։ Այդ ճանապարհը նրան բերել է պարզ   եզրակացության. Օփրան ընտրել է ոչ թե խիստ սահմանափակումներն, այլ չափավորությունն ու հոգատարությունը սեփական մարմնի նկատմամբ։ 

Պատրաստել է Աննա Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին