50-ամյա Դեյվիդ Բեքհեմը իր երկրպագուների հետ կիսվել է պարզ բաղադրիչներից բաղկացած նախաճաշով, որը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանն եւ օգնում է ճիշտ սկսել օրը։
Անգլիայի հավաքականի նախկին ավագը պատմում է, որ նախաճաշում է դստեր՝ Հարփերի հետ, նախքան նրան դպրոց տանելը: Դուստրը ուտում է բեյգլ, կրեմ պանիր եւ վարունգ, իսկ Դեյվիդը՝ վարսակի փաթիլներ եւ հատապտուղներ:
Վարսակը մանրաթելով լի սուպերսնունդ է՝ ապացուցված է, որ այն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, բարելավել սրտի առողջությունը եւ օգնել քաշի կառավարմանը։
Վարսակը սննդակարգում ներառելու բազմաթիվ եղանակներ կան, բայց Բեքհեմի սիրելի ձեւը վարսակի շիլան է, որը պատրաստվում է ջրի կամ կաթի մեջ եռացնելով։
Երբեմն աշխարհահռչակ ֆուտբոլիստը նախաճաշում է պանրային օմլետով կամ յոգուրտով:
Բեքհեմը չի թաքցնում, որ սիրում է պատրաստել։ Instagram–ում հաճախ կարելի է նրան տեսնել խոհանոցում՝ երբեմն փորձարկելով նոր ուտեստներ, կամ իրեն արդեն հայտնի նախաճաշեր։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպանը խուսափում է սպիտակ հացից, բրնձից եւ ձավարեղենից, շատ է սիրում ծաղկակաղամբ եւ բրոկոլի, իսկ նրա ամենասիրելի ուտեստը Արեւելյան Լոնդոնի ավանդական պիրոգն է՝ կարտոֆիլի պյուրեով եւ մարինացված օձաձկով:


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: