«Երեմյան Փրոջեքթս»-ի կազմի մեջ մտնող «Լիվինգսթոն» ռեստորանն այսօր տեղեկացրել է, որ մայիսի 29-ին վերսկսում է աշխատանքը եւ սպասում է հյուրերին ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:
«Լիվինգսթոնը» գործում է 2019 թվականի հոկտեմբերի 5-ից: Այն առաջին պրեմիում դասի առաջին ռեստորանն է Հայաստանում, որն առաջարկում է բարձր խոհանոց եւ բարձրակարգ սպասարկում։
Ռեստորան մուտքը դրես կոդով է՝ կանայք պետք է կրեն երեկոյան զգեստներ, տղամարդիկ՝ դասական հագուստ:
«Լիվինգսթոնը» գտնվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում։ Ռեստորանի անվան ու կոնցեպտի համար ոգեշնչող են եղել կառույցի՝ ճախրանքի ընթացքում գտնվող թռչնի թեւերի բացվածքի ասոցիացիաներ առաջացնող ճարտարապետությունն ու պատշգամբներից բացվող երկնքի տեսարանը: Կոնցեպտի հիմքում հանրահայտ Ռիչարդ Բախի Լիվինգսթոն ճայն է՝ իր տարբերվելու փիլիսոփայությամբ եւ ազատության գաղափարախոսությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: