×

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Փոխնախարարն արձագանքել է ռեստորատորների հայտարարությանը

Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն այսօր ասել է, որ ռեստորանային բիզնեսի առջեւ ծառացած խնդիրների հետ կապված հարցերը «հիմնականում տեղ են գտել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների ծրագրում»:

GastroVino-ն նշում է, որ մարտի 27 առավոտյան Ռեստորանների հայկական միությունն (ՌՀՄ) հանդես էր եկել հայտարարությամբ, որում թվարկել էր կառավարությանը ներկայացված առաջարկները եւ հայտնել, որ կառավարության ընդունած «Տնտեսվարողներին աջակցության միջոցառումներ» փաթեթները չեն պարունակում հանրային սննդի եւ սպասարկման այլ ծառայությունների ոլորտին սատարող որոշումներ:

«Դուրս է մնացել միայն հարկային արձակուրդների պահանջը, որը մենք այս պահին չենք քննարկում: Հարկային արձակուրդներ տրամադրելու հարցն օրակարգում չէ: Սակայն, եթե կլինեն հարցեր, որոնք դուրս են մնացել եւ մենք կարող ենք դրանք ավելացնել, լրամշակել, ապա պատրաստ ենք շտկելու», - ասել է Նաիրա Մարգարյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին