×

Աննա Սինանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Երեմյան ակադեմիան դասընթացները կանցկացնի օնլայն

Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիան (Երեմյան ակադեմիան) առաջիկայում իր դասընթացները կանցկացնի օնլայն: 

Ակադեմիայից հայտնում են, որ մարտի 31-ին կմեկնարկի «Ռեստորանային Մենեջմենթ» օնլայն դասընթացը, որը ներառում է հետեւյալ բաղադրիչները.

- Ռեստորանի կառավարում․ նպատակներ, ֆունկցիաներ եւ խնդիրներ

- Ղեկավարի 4 հիմնական գործառույթները

- Ռեստորանային մենեջերի աշխատանքի նկարագրություն

- Սպասարկման հոգեբանություն, հյուրերի տիպաբանություն

- Հաղորդակցում եւ կոնֆլիկտների կառավարում

- Նպատակադրում, ժամանակի կառավարում

- Սպասարկման ստանդարտներ

- Մարդկային ռեսուրսների կառավարում

- Ֆինանսների կառավարում /cash flow/

Դասընթացի տեւողությունը՝ 1,5 ամիս է՝ շաբաթական 2 օր։

Արժեքը՝ 140 000 դրամ։

Գրանցման եւ այլ մանրամասների համար զանգահարեք 012 40 50 60 հեռախոսահամարով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին