Ջինն այն հազվագյուտ խմիչքներից է, որը համաշխարհային մրցույթներում գրեթե միշտ գնահատվում է «կույր» ձեւաչափով։ Չափման գլխավոր «միավորը» բաղադրիչների եւ դրանցից ստացված համի ներդաշնակությունն է։ Այդ պատճառով էլ ջինի ստացած յուրաքանչյուր մրցանակ համարվում է ոլորտի անաչառ ու վստահելի գնահատականներից մեկը։
Լուսանկարը՝ Vogis
Այսպիսի մրցույթների փորձությունն անցած հայկական Vogis ջինը երկու տարվա դադարից հետո որոշեց կրկին «ստուգել ինքն իրեն» եւ Vogis Classic Dry Gin-ով մասնակցեց The Spirits Business-ի The Gin Masters 2025 (Second Tasting) մրցույթին։ Դրա արդյունքներով՝ Vogis Classic Dry Gin-ն արժանացավ ոսկե մեդալի։
«Վերջին անգամ ոսկե մեդալ շահել էինք 2023 թվականին։ Երկու տարի ոչ մի մրցույթի չէինք դիմել»,- GastroVino–ի հետ զրույցում պատմել է Vogis ապրանքանիշի հիմնադիր Վարդան Կարապետյանը։
Լուսանկարը՝ Vogis
Մրցույթի մասնակցելու հիմնական շարժառիթը սեփական որակը միջազգային շուկայում ստուգելն էր.
«Անգլիայում անցկացվող այս մրցույթն իր տեսակով ամբողջությամբ «կույր» համտես է եղել։ Դրան մասնակցել է շուրջ 160 ջին՝ 60 տարբեր արտադրողներից։ Մենք միակն էինք, որ մեկ արտադրող-մեկ դասական ջին մոտեցմամբ մասնակցեցինք։ Մրցույթը տեւել է մեկ շաբաթ, ժյուրին կազմված էր ոլորտում մեծ փորձ ունեցող 20 մասնագետներից: Սա փաստում է, որ մեր որակական հատկանիշերը շարունակվում են մնալ բարձր մակարդակի վրա»:
Այս տարի Vogis ջինը նաեւ ընդլայնել է արտահանման աշխարհագրությունը՝ հասնելով Նիգերիա, Չինաստան եւ Կիպրոս։
Արփի Ջիլավյան


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: