×

Լուսանկարը՝ Vino&Vino

Vino&Vino-ի Ամանորի հատուկ առաջարկները՝ տոնական տրամադրություն ձեր սեղանին

Ամանորը մոգական ժամանակ է՝ լի ջերմությամբ, սիրով ու նոր գաղափարների հույսով, իսկ ճիշտ ընտրված ալկոհոլը կարող է ավելի հիշարժան դարձնել տոնական օրերը։

Vino&Vino-ն, արդեն 10 տարի լինելով Հայաստանում աշխարհահռչակ խմիչքների դեսպան, այս Ամանորին պատրաստ է առաջարկել ալկոհոլային այնպիսի խմիչքներ, որոնք անգամ մի փոքրիկ բաժակով կարող են տոն դարձնել երեկոն։ Անմոռանալի գինիներն ու թունդ խմիչքները տոնական մթնոլորտի նոր չափանիշ կսահմանեն ձեզ համար։

Vino&Vino-ի մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանը GastroVino-ին ասել է, որ իրենց նպատակը միշտ նույնն է եղել՝ հաճախորդներին ոչ միայն լավագույն խմիչքներ, այլեւ վառ հիշողություններ առաջարկել, եւ այս տարի տոնական առաջարկներն ավելի հարուստ ու յուրահատուկ են, քան երբեւէ։

Ամանորյա առաջարկներ՝ ավելի մոտ եւ հասանելի

Ուրախ նորություն ունենք բոլոր գինեսերների համար՝ դեկտեմբերից Vino&Vino-ն ներկայացված է նաեւ Dalma Garden Mall-ում։

Լուսանկարը՝ Vino&Vino


Մեր նորաբաց կղզյակն արդեն սիրելի խմիչքներն առավել մոտ է դարձնում՝ պարզապես մեկ քայլի հեռավորության վրա։

Սոնա Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տոնական փաթեթները, մինչեւ 50% զեղչն ու նվեր քարտերը՝ գինու կամ վիսկիի համար, ստեղծում են նոր հնարավորություններ՝ յուրաքանչյուր ճաշակի եւ նախընտրության համար։ Հավաքածուները, որոնք ներառում են բարձրակարգ փաթեթավորում եւ նվեր բաժակներ, շարունակում են մնալ տարվա ամենապահանջված առաջարկներից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դուք կարող եք այս Ամանորն անմոռանալի դարձրել Vino&Vino-ի հետ՝ ընտրելով նվերներ, որոնք կպատմեն ձեր ուշադրության մասին, խմիչքներ, որոնք կստեղծեն տոնական տրամադրություն։

Գնումներ առանց շտապելու՝ մեկ քլիքով

Նախատոնական խառնաշփոթից խուսափելու համար մեր հաճախորդները կարող են օգտվել vinovino.am օնլայն հարթակից, որը գնումներն ավելի պարզ եւ արագ է դարձնում, իսկ գնված ապրանքները Երեւանում առաքվում են անվճար:

Լուսանկարը՝ Vino&Vino


2024-ը՝ ձեռքբերումների տարի

Այս տարին Vino&Vino-ի համար նշանավորվեց նոր բարձունքներով։ Մաշտոց 45 հասցեում բացված խանութ-համտեսի սրահը դարձավ յուրօրինակ միջոցառումների հարթակ։ Domaine Clarence Dillon-ի գինիների համտեսը, J.P. Wiser's վիսկիի եւ Lamb's ռոմի շնորհանդեսները դարձան այն եզակի պահերը, որոնք մեր հաճախորդներին նվիրեցին յուրօրինակ փորձառություններ՝ բացահայտելով համերի, բույրերի եւ պատմությունների նրբությունները։

10 տարի նվիրված որակին եւ բացառիկությանը

2025-ը լինելու է Vino&Vino-ի պատմության կարեւոր կետերից մեկը՝ նշելու ենք մեր գործունեության 10-ամյակը։ Տարիներ շարունակ մենք ընդլայնել ենք թիմը, բացել նոր սրահներ, նվաճել բարձունքներ եւ մեր հաճախորդներին առաջարկել միայն լավագույնը։ Այս տարի ամանորին ընդառաջ Vino&Vino-ն որոշել է շնորհակալություն հայտնել իր բոլոր սպառողներին ու գործընկերներին եւ մեկնարկել է «Thank you for your choice» (Շնորհակալություն ընտրության համար) արշավը։

Լուսանկարը՝ Vino&Vino


Այս տասը տարվա ընթացքում մենք աշխատել ենք մեր հաճախորդներին, գործընկերներին լավագույն փորձառություն ապահովելու, շուկան զարգացնելու եւ որակյալ ալկոհոլային արտադրանքի նշաձողը բարձր պահելու ուղղությամբ։ Ընկերության զարգացման տեմպերից ելնելով՝ կարող ենք դատել, որ մեր գլխավոր նպատակը տալիս է իր արդյունքները եւ դա մոտիվացնում է այս ճանապարհը շարունակել նույն նվիրվածությամբ եւ նոր նպատակներով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին