VINO&VINO ընկերության սրահներում կողք-կողքի կարող եք գտնել աշխարհի տարբեր երկրներում արտադրված ալկոհոլային խմիչքներ։ Աշխարհահռչակ գինիներից բացի ընկերությունը ունի թունդ ալկոհոլային խմիչքների շատ մեծ պորտֆել։
Ներկայացվածների թվում է նաեւ «Pernod Ricard»-ի «Corby Spirits» ընկերության պորտֆելը, որի մեջ ներառված են Կանադայի ամենահայտնի ապրանքանիշերը, այդ թվում՝ J.P. Wiser's, Lot No. 40, Pike Creek կանադական վիսկիները, ինչպես նաեւ Lamb's ռոմը։
Նոյեմբերի 4-ին Մաշտոց 45 հասցեի համտեսի սրահում տեղի ունեցավ J.P. Wiser's 10 վիսկիի եւ LAM'S ռոմի շնորհանդեսը, որի հյուրերն էին HoReCa ոլորտի ներկայացուցիչները։ Խմիչքների մասին պատմել է Միխայել Մինցկովսկին։
GastroVino-ն առանձնացրել է համտեսի ուշագրավ հատվածները։
Կանադական վիսկին առնվազն երեք տարի հնացվում է ոչ ավելի, քան 700 լիտր տարողությամբ փայտե տակառում եւ ունենում է առնվազն 40% ալկոհոլայնություն։ Եթե տեսնում եք կանադական վիսկի, նշանակում է արտադրության ողջ գործընթացը՝ հացահատիկն աղալուց մինչեւ տակառով հնացումը, տեղի է ունեցել Կանադայում։
Այս խմիչքի պատմությունը սկսում է 1762 թվականից, երբ շոտլանդացի ներգաղթյալներն իրենց հետ Կանադա բերեցին թորման նոր մեթոդ։ Սկզբում կանադացիները կարծում էին, թե մեկ տարին բավարար է այս խմիչքի հնացման համար, բայց նրանցից երեք տարի պահանջվեց հասկանալու համար, որ մեկ տարին կարճ ժամկետ է, այնուհետեւ հաստատվեց կանադական վիսկիի «եռամյա օրենսդրությունը»:
Կանադական վիսկիի պատրաստման համար օգտագործվում են հացահատիկի տարբեր տեսակներ՝ եգիպտացորեն, գարի, ցորեն, տարեկանի, վարսակ: Սովորաբար, այս հատիկների խառնուրդներն օգտագործվում են հավասարակշռված համ ստեղծելու համար:
J.P. Wiser's-ն ամենահին կանադական բրենդներից է, որի հիմնադիրը ծնունդով Նյու Յորքից անասնապահ Ջոն Ֆիլիպ Վայզերն է։ 1857 թվականին նա գնում է թորման գործարան եւ տեղափոխվում Կանադա։
J.P. Wiser's տասը տարի հնացվում է տակառներում։ Համտեսելիս կարող եք զգալ չոր մրգային, հացահատկի, կարամելի եւ վանիլի տարրեր։ 10-ամյա խմիչքի համար այն բավական փափուկ է։
Lamb's ռոմի բրենդը հիմնադրվել է 1849 թվականին՝ Հենրի Լամբի կողմից։ Արտադրության մեջ ներդաշնակության հասնելու համար օգտագործվում են տարբեր սպիրտներ։
Ռոմը գրեթե միակ ալկոհոլային կատեգորիան է, որը ոչ մի կերպ չի վերահսկվում, այն առումով, որ ստանդարտներ չկան, ամեն ինչ կախված է թորման եւ պատրաստման գործընթացից, արտադրողի երեւակայությունից։
Ռոմի համար օգտագործվող հումքը շաքարեղեգն է։ Այն մշտադալար բույս է, անընդհատ աճում է, քանի դեռ արմատներից չի կտրվել։ Կա ռոմի երեք կատեգորիա՝ «սպիտակ», «ոսկեգույն» եւ «մուգ»։ «Սպիտակը», իրականում, ոչ ոք չի խմում, այն օգտագործվում է թուրմեր պատրաստելու համար։
Lamb's-ը ոսկեգույն ռոմ է, համտեսելիս ինձ համար վառ արտահայտված են ցիտրուսային համերը, առկա են նաեւ վանիլի եւ շոկոլադի համեր։ Lamb's-ը ռոմ է, որը խրախուսում է շփվել, սոցիալիզացվել։
Vino&Vino-ի վաճառակետերում ու համտեսի սրահում նույնիսկ ամենախստապահանջ ու հետաքրքրասեր այցելուին խոստանում են առաջարկել հետաքրքիր պրոդուկտ։
Անի Խչոյան
Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյան եւ VINO&VINO
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: