Տեղի է ունեցել «Կավիստների ասոցիացիա» ՀԿ-ի պաշտոնական շնորհանդեսը եւ դպրոցի առաջին շրջանավարտների ավարտական արարողությունը։ 
ՀԿ-ի հիմնական առաքելությունն է՝ բարձրացնել հաճախորդների հետ փոխհարաբերությունների եւ հայկական գինիների ու այլ խմիչքների վաճառքի մշակույթի որակը:
Ավարտական երեկոյի ընթացքում Կավիստների դպրոցի առաջին շրջանավարտները ստացել են իրենց վկայականները եւ դիպլոմները, տեղի է ունեցել տեղական արտադրողների գինու համտես: 
Միջոցառումն իրականացվել է «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, որը պատվիրակված է Գերմանիայի Կառավարության կողմից եւ իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:
Լուսանկարը՝ GIZ
	
	
«Կավիստների ասոցիացիան հիմնադրվել է 2022 թվականին` ըմպելիքների մարքեթինգի եւ վաճառքի առաջատար փորձագետների կողմից, ձգտում է համախմբել այս ոլորտի մասնագետներին՝ բարելավելու մարքեթինգի եւ վաճառքի մշակույթը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայկական բարձրորակ արտադրանքի առաջխաղացմանը
Լուսանկարը՝ GIZ
	
Ասոցիացիան կենտրոնանում է վաճառքի մասնագետներին նոր հմտություններ եւ գիտելիքներ փոխանցելու ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են հայկական գինիներն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հարթակներում ներկայացնելու եւ վաճառելու համար»,- ասված է GIZ հաղորդագրության մեջ։ 


 
                 ×
                ×
             
                        
 
					
				 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										

 
                             
             
                             
                            
 
			
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: