×

Վլադ Բալասանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Վլադ Բալասանյան. 2023թ.-ին պատրաստվում ենք Vino &Vino-ի ամբողջ թիմով

Ամանորին ընդառաջ Vino &Vino ընկերությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս ընտրել սիրելի գինիների լավագույն տարբերակները՝ մեկ տուփում: GastroVino-ի հետ զրույցում Vino &Vino-ի վաճառքների ղեկավար Վլադ Բալասանյանը պատմել է ոչ միայն արդեն ավանդական դարձած տոնական փաթեթների մասին, այլեւ ամփոփել է տարին եւ ներկայացրել ընկերության առաջիկա ուղղությունները:

- Ի՞նչ առաջարկով է տոներին ընդառաջ Vino &Vino-ն ներկայանում սպառողին:

- Արդեն չորրորդ տարին է՝ տոներին ընդառաջ Vino&Vino-ն ներկայանում է ավանդական դարձած 3 pack փաթեթներով: Դրանք իրենց մեջ ներառում են 3 տեսակի՝ կարմիր, սպիտակ եւ փրփրուն գինի:

Այս առաջարկով մենք սպառողներին հնարավորություն ենք տալիս ձեռք բերել 3 գինի՝ 2-ի գնով: Ստացվում է՝ տուփում առկա գինիներից մեկը նվեր է ընկերությունից:

- Այս տարվա փաթեթները ինչո՞վ են տարբերվում նախորդ տարիների առաջարկներից:

- Ամեն տարի փոխում ենք 3 pack փաթեթների դիզայնը, փորձում ենք միշտ նոր եւ հետաքրքիր բան մտածել, որը չի կրկնի նախորդ տարվանը եւ հետաքրքիր կլինի: Այս տարի եւս ներկայանում ենք 3 pack-երին նոր փաթեթավորմամբ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դրանց մեջ ամեն անգամ ընդգրկում ենք տարբեր գինիներ՝ ներմուծված գինու աշխարհում հայտնի ամենատարբեր երկրներից: Փաթեթներում ներկայացված են մեր հաճախորդների կողմից արդեն բավականին սիրված եւ ընդունված գինիներ, օրինակ՝ պորտուգալական Levity-ն, իտալական Astoria-ն, իսպանական Pares Balta-ն:

- Իսկ հայկական գինիներ ներառված չե՞ն փաթեթներում:

- 3 pack-երում հայկական գինիներ չենք ընդգրկել, քանի որ մեզ մոտ մեծամասամբ ծանոթ են հայկական գինիներին: Այս տարբերակով գինեսերներին հնարավորություն ենք տալիս ավելի շատ գինիների ծանոթանալ՝ աշխարհի ամենատարբեր երկրներից, որպեսզի պատկերացում կազմեն նաեւ համաշխարհային գինեգործության մասին:


- Գնային ի՞նչ սեգմենտում են գտնվում փաթեթները: Սպառողները որտե՞ղ կարող են գտնել դրանք:

- Գնային առումով փաթեթները այնպես ենք կազմել, որ սպառողները դրանց մեջ ընտրություն կատարելու հնարավորություն ունենան: Ունենք 3-4 տեսակի 3 pack-եր՝ տարբեր գնային սեգմենտում, 9000-ից մինչեւ 19 000 դրամ: Բացի մեր խանութ սրահից եւ առցանց խանութից՝ այս փաթեթները կարելի է ձեռք բերել նաեւ մեր գործընկեր սուպերմարկետներում: Փաթեթներից զատ՝ մեզ մոտ հիմա 20-50% զեղչ է գործում՝ գինիների ընտրված տեսականու համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


- Ամփոփելով 2022թ.-ը՝ ինչպիսին էր այն Ձեր ընկերության համար:

- Զարգացման եւ գինու սպառման, գինու մասին իմացության առումով 2022թ.-ը բավականին լավ տարի էր, սակայն մեր առջեւ դեռ շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է հաղթահարենք: Դրանցից մեկը գինու դպրոցի հիմնումն է եւ ընկերության ընդլայնումը:

Այս տարի Երեւանում 2 անգամ անցկացրեցինք միջազգային ճանաչում ունեցող Vino & Vino Expert դասընթացը՝ գինու ոլորտի սկսնակ մասնագետների եւ գինեսերների համար: Առաջին դասընթացն իր արդյունքը տվեց, նախատեսում ենք Երեւանում նման դասընթացների անցկացումը շարունակական դարձնել:

Մեր ընկերությունը գինեսերների կողքին է նաեւ սոցցանցերում: Հատուկ թվային հարթակների համար մտածել ենք «Կոտրենք սառույցը» խորագրով ամանորյա արշավ մեր ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում: Դրանով ուզում ենք պատմել այն պահերի մասին, երբ, օրինակ, նոր միջավայրում ինչպես է մեկ բաժակ գինին մարդկանց ավելի անմիջական դարձնում եւ մտերմացնում։ Երեւի, բոլորս եղել ենք նման իրավիճակում եւ հաճախ հենց դրանք են ամենահիշվողներից դարձել։

- Որո՞նք են այն ուղղությունները, որոնցով գալիք տարում կառաջնորդվի Vino &Vino ընկերությունը:

- Մեր ընկերության զարգացման ուղղություններից մեկը հայ սպառողին հնարավորինս շատ արտասահմանյան գինիներ ներկայացնելն է եւ փորձելու հնարավորություն ընձեռելը: Գինեգործությունը բազմաշերտ աշխարհ է, եւ Հայաստանում դրա ընդամենը փոքր մասն ենք տեսնում, այնինչ բացահայտելու եւ սովորելու շատ բան կա:

Vino & Vino ընկերությունը առաքելությունն է ոչ միայն տեղի սպառողին ամենատարբեր երկրների (Ֆրանսիայից եւ Իտալիայից մինչեւ Արգենտինա եւ Հարավաֆրիկյան հանրապետություն) գինիները ներկայացնելն է, այլեւ գինին ավելի լավ ճանաչելու հնարավորությունը տալը:

Սոնա Միքայելյանը, Արմեն Մկրտչյանը եւ Վլադ Բալասանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


2023թ.-ին պատրաստվում ենք ամբողջ թիմով, որ կարողանանք էլ ավելի շատ գինիներ եւ թունդ ալկոհոլային խմիչքներ ու էլ ավելի լավ բրենդներ ներկայացնել մեր սպառողին:  

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին