ARARAT թանգարանը ներկայացրել է «ARARAT. Մանրապատումներ» ժամանակավոր ցուցադրությունը փետրվարի 21-ին եւ 22-ին «Վուդս» կենտրոնում կայացած ԲՈՒՔՈՒԲՈՐԱՆ գրատոնի շրջանակում:
Ցուցադրությունը նվիրված էր ARARAT հայկական կոնյակների պիտակների պատմությանը եւ բացահայտում էր դրանք որպես մշակութային հիշողության եւ գրաֆիկական արվեստի յուրատեսակ դրսեւորում։ Ցուցադրությանը ներկայացված յուրաքանչյուր պիտակ արտացոլում էր իր ժամանակաշրջանը։
Տառատեսակը, գույնը եւ խորհրդանշական լեզուն համադրվում էին հաղորդելու ոչ միայն շշի մեջ պահված խմիչքի դիմագիծը, այլեւ այն արժեքները՝ ժամանակը, համբերությունը եւ վարպետությունը, որոնք բնորոշում են ARARAT կոնյակի ստեղծման արվեստը։
«ARARAT կոնյակի պիտակները երբեւէ չեն ընկալվել որպես լոկ արտադրական դիզայնի նմուշներ։ Դրանք մշակութային հիշողության, վարպետության եւ ինքնության տեսողական տարեգրություններ են։ Տասնամյակների ընթացքում այս պիտակները հայկական կոնյակի ժառանգությունը վերածել են գրաֆիկական լեզվի՝ համադրելով պատմությունը, դիցաբանությունը, բնապատկերն ու ժամանակակից դիզայներական մտածողությունը»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: