«Երեւանի գինու օրեր» միջոցառումը կրկին հետաձգվել է։ Այն կանցկացվի 2021 թվականի մայիսի 7-8-ը։
Միջոցառումն ավանդաբար տեղի է ունենում մայիս ամսին, սակայն այս տարի, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, կազմակերպիչ «Էվենտտուրա»-ն հայտարարել էր այն հետաձգելու եւ սեպտեմբերի 4-5-ը անցկացնելու մասին։
«Էվենտտուրա»-ից նաեւ հատնել են, որ հետաձգվում են «Երեւանի գարեջրի եւ սննդի զուգակցման օրեր»-ը. դրանք կկայանան 2021-ի հուլիսի 9-ից 10-ը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Էվենտտուրա»-ից տեղեկացրել են, որ 2021 թվականին կանցկացվեն 3 նոր խոշոր նոր նախագծեր.
««Գինու Գենետիկ Կոդը», որը Հայաստանի մեդիա հարթակներից մեկի հետ համատեղ իրականացվում է գինու մշակույթի հետ կապված, 20 տեսանյութից բաղկացած հաղորդումների շարք:
«Գինու Գույնը» նախագիծը, որի նպատակն է զարկ տալ գինու, արվեստի եւ իրադարձային զբոսաշրջության նոր ճյուղի զարգացմանը՝ գինեգործության, արվեստի եւ գրականության սիմբիոզի միջոցով:
Սպիտակ խաղողին նվիրված մեծ համայնքային փառատոն, որի մանրամասները կբացահայտենք ավելի ուշ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: