×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Երեւանի գինու օրեր»-ը կանցկացվեն սեպտեմբերին

«ԷվենտՏուրա» ընկերությունը որոշել է «Երեւանի գինու օրեր 2020» միջոցառումը տեղափոխել սեպտեմբերի 4-ին եւ 5-ին:

Միջոցառման ավանդական վայրը նույնը կլինի՝ Սարյան, Մոսկովյան եւ Թումանյան փողոցներ:

«Մենք հավատացած ենք, որ «Երեւանի գինու օրեր»-ը լինելու են համամարդկային վտանգը հաղթահարելու եւ հաղթելու առիթով տոնելու օրեր: Ինչպես հայերս, այնպես էլ մի շարք երկրներից զբոսաշրջիկներ կհավաքվենք, կտոնենք եւ կխմենք բոլորիս հաղթանակի կենացը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին