×

Լուսանկարը՝ Karas Wines

A Tale Of 2 Mountains շարքը համալրվել է երկու նոր գինով

«Կարաս» գինիների A Tale Of 2 Mountains շարքը համալրվել է երկու նոր գինով:

Կարմիր եւ սպիտակ A Tale Of 2 Mountains գինիներին միացել են նաեւ վարդագույն եւ քաղցր մուսկատ գինիները: «Կարաս»-ից հայտնում են, որ դրանք արդեն վաճառվում են:

Լուսանկարը՝ Karas Wines


A Tale Of 2 Mountains շարքը, որը Karas Wines-ը բնութագրում է որպես «երիտասարդական» գինի, թողարկվել է 2019 թվականի աշնանը:

«Վերջին տարիներին Հայաստանում շատացել են գինու երիտասարդ սիրահարները: Հենց նրանք են սիրում նոր սորտեր փորձել, ուստի որոշեցինք հատուկ նրանց համար գինու նոր տեսակ առանձնացնել»,- GastroVino-ին պատմել էր Karas Wines-ի մարքեթինգի եւ հաղորդակցման մենեջեր Բեատրիս Արզլանյանը:

2020թ. ապրիլին Karas Wines-ի տնօրեն Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը տեղեկացրել էր, որ «Կարաս» գինիների ընտանիքը շուտով կհամալրվի նոր գինիներով, եւ շեշտը կրկին դնելու են հայկական սորտերի վրա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին