«Կարաս» գինիների ընտանիքը վերջերս համալրվել է A Tale Of 2 Mountains գինով, որը տարբերվում է ե՛ւ բույրով, ե՛ւ դիզայնով, ե՛ւ գնով:
«Արմավիրի մարզում գտնվող մեր խաղողի այգիները ձգվում են Արարատ լեռան լանջի ստորոտում, եւ Արարատը հատուկ ինքնություն եւ բնավորություն է փոխանցում մեր այգիներին: Մտածեցինք գինու միջոցով նոր սերնդին փոխանցենք Արարատ լեռան «տեսած եւ լսած» պատմությունները:
Լուսանկարը՝ Karas Wines
Համարում ենք, որ այս գինին ներկայացնում է մարդկանց պատմությունները, մշակույթը, ապրելակերպը: Վերջին տարիներին Հայաստանում շատացել են գինու երիտասարդ սիրահարները: Հենց նրանք են սիրում նոր սորտեր փորձել, ուստի որոշեցինք հատուկ նրանց համար գինու նոր տեսակ առանձնացնել»,- GastroVino-ին պատմել է Karas Wines-ի մարքեթինգի եւ հաղորդակցման մենեջեր Բեատրիս Արզլանյանը:
A Tale Of 2 Mountains գինին ունի երկու տարբերակ՝ կարմիր եւ սպիտակ: Յուրաքանչյուրը խաղողի երկու տեսակի խառնուրդ է, հայկական տեսակը գերակշռում է: Կարմիրը Արենի (60 %) եւ Malbec (40 %) սորտերից է պատրաստված, սպիտակը՝ Կանգուն (60 %) եւ Chenin Blanc (40 %):
Լուսանկարը՝ Karas Wines
Նոր գինին «Կարասի» ամենամատչելի գինիների շարքում է, քանի որ թիրախը երիտասարդությունն է: «Ոչ բոլորը մշտապես կարող են, օրինակ, «Կարաս Ռեզերվ 2013» խմել, իսկ A Tale Of 2 Mountains-ը ամենօրյա գինի է»,- ասում է Բեատրիսը:
Մինչ Հայաստանում վաճառքը սկսելը գինին ուղարկվել է նաեւ Ռուսաստան, ԱՄՆ: Karas Wines-ի մարքեթինգի եւ հաղորդակցման մենեջերի խոսքով՝ արտասահմանում շատ պահանջված են հայկական տեղական սորտերի խառնուրդների գինիները, իսկ A Tale Of 2 Mountains -ը կարելի է նաեւ էկզոտիկ խառնուրդ համարել:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Karas Wines-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: