Հայաստանի բարմենները ծանոթացել են ARARAT Apricot խմիչքի յուրահատկություններին:
Երեւանի կոնյակի գործարանից տեղեկացնում են, որ Բարմենների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված ուսուցողական ծրագրի շրջանակում բարմեններին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու ARARAT Apricot խմիչքի յուրահատկություններին ու ստեղծման պատմությանը, ինչպես նաեւ նրա հիմքով կոկտեյլների պատրաստման արվեստին:
Հիշեցնենք, որ Երեւանի կոնյակի գործարանը ARARAT Apricot խմիչքը ներկայացրեց 2019թ. հուլիսի սկզբին:
«Հայտնի ապրանքանիշերի կողմից համային եզրերի ընդլայնումը ոլորտի զարգացման նոր ուղղությունն է: ARARAT-ը՝ որպես ամբողջ աշխարհում առավել հայտնի հայկական կոնյակ, չէր կարող ետ մնալ այս համաշխարհային միտումից»,- ասել էր Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անի Բերիաշվիլին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: