Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրել է ARARAT Apricot նորարարական խմիչքը:
«ARARAT Apricot-ն ավանդույթների եւ վարպետության նոր արեւային բեկումն է: ARARAT Apricot-ը ստեղծված է 6 տարվա հնացման ARARAT կոնյակի հիմքով, որի օրգանոլեպտիկ հարստությունը լրացված է ծիրանի նուրբ համով»,- ասվում է ԵԿԳ-ի հաղորդագրության մեջ:
35% թնդությամբ ARARAT Apricot-ն ունի անսպասելիորեն փափուկ համ, որտեղ կոնյակի ավանդական օրգանոլեպտիկ հատկանիշները նրբագեղորեն զարդարված են ծիրանի երանգներով:
«Հայտնի ապրանքանիշերի կողմից համային եզրերի ընդլայնումը ոլորտի զարգացման նոր ուղղությունն է: ARARAT-ը՝ որպես ամբողջ աշխարհում առավել հայտնի հայկական կոնյակ, չէր կարող ետ մնալ այս համաշխարհային միտումից:
Անի Բերիաշվիլին՝ ԵԿԳ թիմի եւ հյուրերի հետ
Մեր առաջարկը պետք է լիներ առավելագույնս աուտենտիկ եւ ամենաքմահաճ սպառողի պահանջներին համապատասխանող: Այս նորարարական հավաքածուի նոր արտադրանքի ստեղծման համար մոտ երկու տարի պահանջվեց, քանի որ չնայած ARARAT կոնյակների եւ ծիրանի ակնհայտ ներդաշնակությանը, մեզ համար կարեւոր էր գտնել համադրություններից ամենանրբագեղը»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անի Բերիաշվիլին:
Լուսանկարները՝ ԵԿԳ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: