Հունիսի 20-ին Երեւանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ բոլոր կազմակերպություններին, նշեց 12-րդ Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’All Day)։
«Կայունության եւ պատասխանատվության» օրակարգը հանդիսանում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող գործունեության ողջ տրամագծի առանցքային մասը։ Ընկերության կողմից տարիներ ի վեր գործածվող «Կայունության եւ պատասխանատվության» ծրագիրն ամփոփում է բազմապիսի տարրեր՝ մարդկանց արժեւորում, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, շրջանաձեւ տնտեսություն, այն է, թափոնների եւ օժանդակ հումքի կայուն եւ պատասխանատու կառավարում եւ պատասխանատու հյուրընկալություն։
Այդ իմաստով Համընդհանուր պատասխանատվության օրը խորհրդանշական օր է, որը միավորելով ընկերության բոլոր աշխատակիցներին որոշակի բնապահպան եւ համայնքանպաստ աշխատանքների շուրջ, խորհրդանշորեն ամփոփում եւ ընդգծում է Երեւանի կոնյակի գործարանի դերը, ոչ միայն որպես ոլորտի առաջատար, այլեւ պատասխանատու առաջնորդ, ում կողմից ներդրված բազում բնապահպանական, պատասխանատու հյուրընկալության եւ ներառական նախագծերը շարունակում են սահմանել ոլորտի նշաձողերը։
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Յուրաքանչյուր տարի Համընդհանուր պատասխանատվության օրը կամ Responsib’ALL Day-ը ունի հատուկ ուղղվածություն, որը միավորում է Պեռնո Ռիկարի մոտ 19 000 աշխատակիցների։ Այս տարվա առանցքային թեման է շրջանաձեւ տնտեսությունը, ինչի շրջանակներում ընկերության աշխատակիցները խորհրդանշական այս օրը նշեցին Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որը «Կայունության եւ պատասխանատվության» մի շարք ներդրված ծրագրերի վառ օրինակ է։
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
«Անգամ մեկ ամբողջ օրը բավարար չէ ներկայացնելու Երեւանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող «Կայունության եւ պատասխանատվության» ծրագրերը։ Ավելին՝ երբեմն նրանց դժվար է առանձնացնել շուկայավարական, արդյունաբերական կամ թանգարանային ծրագրերից, քանի որ «Կայունությունը եւ պատասխանատվությունը» մեզ համար կազմում է յուրաքանչյուր նախագծի ԴՆԹ-ն։ Շատ անգամներ մեր մոտեցումները դառնում են «Կայունության եւ պատասխանատվության» համընդհանուր օրակարգի առավել ընդլայնման առարկա, թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում։ Մասնավորապես՝ դեռեւս տասնյակ տարիներ առաջ Երեւանի կոնյակի գործարանի կողմից ներդրված գործելաոճը խաղողագործների հետ՝ ամուր գործընկերային հարաբերությունները, այգիների մշտադիտարկումն ու շահավետ պայմաններով լավագույն բուժանյութերի տրամադրումը, ոչ այլ ինչ էր քան «Կայունության եւ պատասխանատվության» օրակարգի ձեւավորում։
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Այսօր, իհարկե, ծրագրերի շրջանակը առավել ընդգրկուն է եւ լայնածավալ, բայց ամենից կարեւորն ինձ համար մեր, մեր գործընկերների եւ համայնքների մտածելակերպի փոփոխությունն է։ Կարծում եմ, բոլորս պետք է հասկանանք, որ սրանք, թերևս, ամենակարևոր ներդրումներն են յուրաքանչյուր ընկերության համար», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Երեւանի կոնյակի գործարանի «Կայունության եւ պատասխանատվության» նախագծերի ներդրումային առանձնահատուկ ուղղություններից են այն ծրագրերը, որոնք միտված են բնական ռեսուրսների գերարդյունավետ օգտագործմանը եւ խնայողությանը, CO2 արտանետումների շարունակական խիստ կրճատմանը։
Մասնավորապես, վերջին տարիներին ընկերության տարբեր մասնաճյուղերում ներդրված թորման գործընթացի ժամանակ ջրի վերաշրջանառության փակ համակարգը պատիկ անգամներով նվազեցրեց ջրի օգտագործումը, թափոնների կառավարման համակարգը տարեց տարի հասնում է սահմանված ամենախիստ թիրախներին, պատասխանատու հյուրընկալության ձեռագիրն արժանացավ միջազգային հավաստագրման եւ ձեւավորեց նշաձող ամբողջ ոլորտի համար, իսկ աշխատակիցների եւ այլ շահառուների նկատմամբ հոգատար վերաբերմունքի հայեցակարգն օրեցօր ներդնելով միջազգային լավագույն փորձը բացառում է պատահարները հսկայական արտադրության յուրաքանչյուր օղակում։
Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան
Օրվա խորհուրդը՝ Շրջանաձեւ տնտեսությունն առավել տեսանելի դարձնելու համար՝ աշխատակիցներին սպասվում էին տարբեր փորձառություններ։ Մասնավորապես՝ մասնագետների օգնությամբ ARARAT կոնյակների հիմքով պատրաստվեցին «0 թափոն» կոկտեյլներ։ Օրինակ՝ կոկտեյլի պատրաստման ընթացքում առաջացած նարնջի կեղեւը օգտագործվեց օծանելիքի պատրաստման համար։
Շրջանաձեւ տնտեսությունը տնտեսական կայուն զարգացման մոդել է, որը խրախուսում է ապրանքների երկարատեւ, հումքի եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, թափոնների առաջացման նվազեցումը, ինչպես նաեւ դրանց վերօգտագործումը։ Այլ կերպ ասած՝ շրջանաձեւ տնտեսության մոդելում գծային տնտեսության «վերցնել, պատրաստել եւ թափել մոդելն իր տեղը զիջում է «նվազեցնել, վերօգտագործել եւ վերամշակել» սկզբունքին, ուր հաշվի է առնվում թե ինչպես արտադրել, օգտագործել եւ վերամշակել տվյալ իրը, որպեսզի այն հնարավորինս երկար ծառայի մարդուն եւ չաղտոտի մեր մոլորակը եւ էկոհամակարգը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: