×

Արտյոմ Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արտյոմ Մկրտչյանը ճանաչվել է գինու «Տարվա դեսպան»

Սոմելիե Արտյոմ Մկրտչյանը, ում մասին պատմել էինք 2022թ. նոյեմբերին, արժանացել է Wine Travel Awards մրցանակին՝ Տարվա դեսպան (Ambassador/ Ambassador of the Year) անվանակարգում:

Wine Travel Awards-ի կայքում նշվում է, որ Արտյոմ Մկրտչյանը Decant wine shop & tasting room-ի հիմնադիրն է, մշակում եւ իրականացնում է գինու եւ գաստրո շրջագայություններ Հայաստանի մարզերում:

Արտյոմ Մկրտչյանը նաեւ գինու ցանկեր է կազմել հայաստանյան ավելի քան 25 ռեստորանների եւ սրճարանների համար, 30 մասնագիտական հոդվածներևի հեղինակ եւ համահեղինակ է:


«Երբ հարցնում են, թե արդյոք չեմ ուզում գինի ստեղծել, բացասական պատասխան եմ տալիս, որովհետեւ գինեգործ չեմ։ Ինձ հետաքրքիր է ուրիշի պատրաստածը ներկայացնելը։ Գինեգործները կատակում են, որ ինձ չեն սիրում, երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ, պատասխանում են՝ չես մասնակցում տնկելուն, ջրելուն, սրսկելուն, բերքահավաքին ու գինի ստանալուն, կոստյումդ հագած գալիս ես, գինին լցնում են բաժակիդ մեջ, պտտում, հոտ ես քաշում, ասում ես՝ լավն է, լավը չէ, կծախեմ, չեմ ծախի (ծիծաղում է- խմբ.)», - ասել էր Արտյոմ Մկրտչյանը GastroVino-ի հետ զրույցում:

Կարդացեք նաեւ. Արտյոմ Մկրտչյանը՝ գինուն չդավաճանող, մարդկանց իրար խառնող սոմելիեն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին