×

Լուսանկարը՝ ARARAT

Թերի Ջորջին նվիրել են ARARAT Charles Aznavour Signature Blend հատուկ կոնյակ

«Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ, «Օսկարի» դափնեկիր ռեժիսոր Թերի Ջորջը հյուրընկալվել է ARARAT թանգարանում:

«Խոստումը», «Ռուանդա հյուրանոց» եւ այլ ֆիլմերի հեղինակին ներկայացրել են լեգենդար հայկական կոնյակի պատմությունն ու ստեղծման գաղտնիքները։

Ռեժիսորը եղել է նաեւ ARARAT թանգարանի գանձարանում, որտեղ պահվում են հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ARARAT կոնյակի բացառիկ նմուշներ։

Լուսանկարը՝ ARARAT


Շրջայցի ավարտին Թերի Ջորջին հանձնվեց ARARAT Charles Aznavour Signature Blend անվանական կոնյակը։

«Մեծ պատիվ է արժանանալ այս կոնյակին։ Ինձ համար Շառլ Ազնավուրը մեծություն է։ Ես կպահեմ այս կոնյակը շատ առանձնահատուկ միջոցառումների համար», - ասել է ռեժիսորը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին