Հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթին` ARARAT կոնյակը «Ոսկե ծիրան» XIX Երեւանի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացրեց «ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառումը։
Լուսանկարը՝ ARARAT
ARARAT լեգենդար հայկական կոնյակը, իր տեսլականում մշտապես կարեւորելով մշակութային արժեքների մարմնավորումն ու տարածումը, տարիներ շարունակ յուրովի լրացնում է փառատոնի ստեղծագործական միջոցառումների շարքը։
Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT Ջերմ հանդիպումների երեկոն» այս տարվա «Ոսկե ծիրանի» մշակութային ժամանցի նորությունն է, որը հնարավորություն ընձեռեց փառատոնի մասնակիցներին եւ հյուրերին կարծիքներ փոխանակել արդեն ցուցադրված ֆիլմերի մասին եւ կիսվել փառատոնի ակնկալիքներով՝ վայելելով լեգենդար հայկական կոնյակի ժամանակակից եզրերը։
Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառման ընթացքում Երեւանի կոնյակի գործարանի կողմից երախտիքի անվանական կոնյակ շնորհվեց անվանի կինոռեժիսոր Կոստա-Գավրասին։
Լուսանկարը՝ ARARAT
«Ցանկացած ֆիլմի հիմքում պատմություն է, իսկ ցանկացած պատմություն կյանք է առնում այն ներկայացնելու, նրանով կիսվելու ժամանակ։ Այդ դիտանկյունից կարելի է ասել, որ կինոյի շունչն ապահովում է նրա հանդիսատեսը, այլ կերպ ասած՝ մեզանից յուրաքանչյուրը։ Ասում են՝ ազնվական կոնյակի համն ունի անվերջ արձագանք, իսկ լավ կինոն դառնում է հարատեւ վարպետության եւ մեր արձագանքների շնորհիվ։ Հենց այս գաղափարն է արտացոլում ARARAT-ի եւ «Ոսկե ծիրանի» բազմամյա համագործակցության այս տարվա ձեւաչափը` հրավիրելով մասնակիցներին բացահայտելու թե՛ կինոարվեստի եւ թե՛ կոնյակագործական վարպետության եզրերը»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Զարուհի Սարիբեկյանը եւ Կարեն Ավետիսյանը | Լուսանկարը՝ ARARAT
«Անչափ երջանիկ եմ, որ ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» շարունակում են համագործակցությունը ամենատարբեր ձեւաչափերով։ Վստահ ենք, «ջերմ հանդիպումներ» խորագիրը վերաբերում է ոչ միայն այս գեղեցիկ երեկոյին, այլեւ հանդիսատեսի ու կինոյի, ըմպողի ու կինոյի եւ ի վերջո «Ոսկե ծիրանի» ու ARARAT -ի փոխհարաբերություններին», - նշել է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: