×

Սաթի Սպիվակովան Լուսանկարը՝ ARARAT թանգարան

ARARAT թանգարանում ներկայացվել է Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գիրքը

ARARAT թանգարանում կայացել է Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ‎» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է Newmag-ը՝ հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով։

Լուսանկարը՝ ARARAT թանգարան


Գիրքը ներկայացնում է Սաթի Սպիվակովայի զրույցներն աշխարհահռչակ արվեստագետների հետ, այդ թվում՝  Շառլ Ազնավուրի, Ֆանի Արդանի, Մայա Պլիսեցկայայի, Ռոբերտ Ուիլսոնի եւ այլոց հետ։

«Ինձ համար հաճելի է, որ գրքի առաջին թարգմանությունը հենց հայերենն է։ Այս գիրքը արվեստի ու արվեստ սիրող մարդկանց մասին է։ Հուսով եմ, որ հայ ընթերցողն այն կգնահատի», - ասել է Սաթի Սպիվակովան։

Սաթի Սպիվակովան Լուսանկարը՝ ARARAT թանգարան


Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանում տեղի ունեցավ հանրային զրույց Սաթի Սպիվակովայի մասնակցությամբ, որին հաջորդեց ARARAT ընդունելությունը։  

«Շատ վաղուց Երեւանում այսպիսի երեկո չէր եղել, որտեղ արվեստը ոչ թե ֆոն էր կամ պատճառ, այլ առանցք՝ դրա շուրջ միավորվելու եւ խոսելու համար։ Այդ առումով ARARAT թանգարանի ընտրությունը պատահական չէր։ Դասական է այն, ինչ ժամանակավոր չէ։ Իսկ այս դեպքում՝ եւ՛ արվեստը եւ կոնյակը՝ ժամանակի ընթացքում միայն նոր շերտեր է ստանում ու հարստանում», - ասել է Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Լուսանկարը՝ ARARAT թանգարան


Երեկոյի սկզբում Սաթի Սպիվակովան այցելեց ARARAT թանգարան, որտեղ նրան ներկայացվեց լեգենդար հայկական կոնյակի 135-ամյա ժառանգությունն ու վարպետության նոր եզրերը, ստեղծման գաղտնիքներն ու վարպետների ստեղծագործական որոնումները։

Սաթի Սպիվակովան Լուսանկարը՝ ARARAT թանգարան


Սաթի Սպիվակովան այցելեց նաեւ ARARAT թանգարանի գանձարան, որտեղ ներկայացված է լեգենդար կոնյակի յուրօրինակ տարեգիրը՝ կոնյակի բացառիկ նմուշներ սկսած 1902 թվականից մինչեւ մեր օրեր։

Առնո Թադեւոսյանը Լուսանկարը՝ ARARAT թանգարան


««Իրական դասական» գիրքը միավորում է տարբեր արվեստագետների, որոնցից շատերը տարբեր տարիներին եղել են նաեւ ARARAT թանգարանի հյուրերը։ Այդ հանգամանքը վկայում է, որ հետաքրքիր պատմությունները շատ անգամ հյուսվում են մարդկային անկեղծ ու ջերմ շփումներից։ Ուրախ եմ, որ ARARAT թանգարանը հանդիսանում է, ոչ միայն թանգարան դասական իմաստով, այլեւ ձեւավորում է մշակութային բազմաբովանդակ շփումների ջերմ հարթակ», - նշեց ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադեւոսյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին