ARARAT թանգարանն առցանց տիրույթում գործարկել է «Հավերժական արժեքներ» նախագիծը։
Այն կարճ հոլովակների շարք է, որտեղ արվեստագետներն ու արվեստասերները ներկայացնում են իրենց մտորումները թանգարանների նշանակության եւ կարեւորության մասին։
***
«Թանգարանները մարդկանց կամերտոններն են»
Նարեկ Վան Աշուղաթոյան
Իրավաբան, նկարիչ
«Թանգարանները մեզ օգնում են, որ մենք ուղակիորեն ճանապարհորդենք ժամանակի միջով»
Վարդան Մկրտչյան
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
«Թանգարաններ այցելելը մեզ թույլ են տալիս վերաիմաստավորել այն ամենը, ինչը մեզ փորձում էին ցույց տալ արվեստագետները»
Արտակ Օրդյան
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի շուկայավարության եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար
«Թանգարանում է խտացված ներկահացված մեր պատմությունը»
Մարկ Գրիգորյան
Լրագրող, գրող, Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտի տնօրեն
«Թանգարանը ինտելեկտի բազմաձայնությունն է»
Աշոտ Գազազյան
Լրագրող, գրող
«Թանգարանները աչքի ծարավը հագեցնելու վայրեր են»
Արմեն Եսայանց
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն
«Միայն արժեւորելով մեր պատմությունը կարող ենք գնալ առաջ եւ կերտել նորը»
Հայկ Սիմոնյան
"Doping Creative Agency"-ի հիմնադիր եւ տնօրեն
«Ի՞նչ է մտածել հայ ժողովուրդը, որ իր ամեանաթանկագինը պահել է ԹԱՆԳԱՐԱՆ-ում»
Տեր Շահե քահանա Հայրապետյան
«Թանգարանը ներկայի, անցյալի եւ ապագայի կամուրջն պետք է լինի»
Կարեն Ավետիսյան
«Ոսկե Ծիրան» Միջազգային Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն
«Թանգարանները իսկապես բացառիկ վայրեր են, որտեղ մարդ կարող է գտնել իր ինքնության բանալին»
Զարուհի Սարիբեկյան
Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության կապերի մենեջեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: