Կենսաբազմազանության միջազգային օրվա նախօրեին Երեւանի կոնյակի գործարանը նախաձեռնել է «Կենդանի կանաչ պատ» նախագիծը: Նրանով նախատեսվում է գործարանի հարակից տարածքում հատուկ գոտու հիմնում` ուղղված կենսաբազմազանության պահպանմանը եւ շրջակա միջավայրի կայուն զարգացմանը:
Նախաձեռնությունը իրականացվել է ԵԿԳ աշխատակիցների կողմից:
«Այս գոտու բարելավումը շատ խորհրդանշական է: Այն գտնվում է գործարանի տարածքից դուրս՝ ԵԿԳ պատմական շենքի անմիջապես դիմաց, ինչը վկայում է այն մասին, որ բնության նկատմամբ մեր պատասխանատու վերաբերմունքը չպետք է ունենա սահմաններ, իսկ «շրջակա միջավայրը» վերացական հասկացություն չէ, այն սկսվում է այստեղից», - ասել է գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:
Լուսանկարը՝ ԵԿԳ
Ըստ նախագծի Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր մուտքի դիմաց ընկած հատվածը՝ Աթենքի փողոցի լանջի վերին եզրը, ցանկապատվել եւ կանաչապատվել է հատուկ բույսերով:
Լուսանկարը՝ ԵԿԳ
Մասնագետների հաշվարկների համաձայն, 67 մետր երկայնքով կանաչ ցանկապատը կկրճատի տարեկան 375կգ CO2-ը եւ կարտադրի տարեկան 277 կգ թթվածին, որը կբավարարի մեկ մարդու թթվածնի 38 օրվա պահանջը։
Լուսանկարը՝ ԵԿԳ
Նախաձեռնությունը նաեւ թույլ կտա զերծ պահել տարածքը աղտոտումից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: