×

Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Wine Republic Yerevan-ը նոր նախագծերով հանդես կգա

Wine Republic Yerevan ռեստորանային խումբը հանդես կգա նոր նախագծերով:

Այդ մասին Wine Republic Yerevan-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանն ասել է Մեդիամաքսի «Տնտեսական կարմիր թել» զրույցի ընթացքում:



Նա նշել է, որ խոսքը գնում է միջազգային նախագծերի եւ նոր ֆորմատների մասին:

«Մոտակա ամիսներին կգործարկենք երկուսը, իսկ երրորդը ակտիվ նախապատրաստական փուլում է: Այս պահին շատ փակագծեր բացել չեմ կարող», - ասել է Արսեն Հովհաննիսյանը:

Զրուցի թեմաներն են.

անցած մեկ տարին ռեստորանային ոլորտի համար, ճգնաժամի պայմաններում ձեռնարկված քայլերը, անցումը դեպի digital եւ «տրամադրության առաքում», տուրիստական հոսքերը եւ ոլորտի աստիճանական վերականգնումը, այցելուների վարքի փոփոխությունը, ճգնաժամը՝ որպես ռեստորատորների համերաշխության խթան, նոր ծրագրերը, ռեստորանային ոլորտի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին