×

Կարեն Մարգարյանը

Կարեն Մարգարյան. Տարի, երբ առնետները փախչում են նավից...

Ներկայացնում ենք MBG-ի սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Կարեն Մարգարյանի հոդվածը:

Բիզնեսի ադապտացում

Ասել, որ վտանգը նվազել է, եւ բիզնեսը շուտով կվերականգնվի, սուտ է: Աշխարհի պատկերում փոփոխություն է տեղի ունեցել. ադեկվատ բիզնես մոդելի բոլոր ստանդարտ կանոններն ու մոտեցումները ձախողվել են, քանի որ մենք պատրաստ չէինք նման ոչ ստանդարտ իրավիճակի:

Այլեւս չկան գերազանցիկներ, կան միայն նրանք, ովքեր ավելի արագ են որոշումներ կայացնում եւ արձագանքում իրականությանը: Չհասցրեցիր՝ արդարացում չկա: Այսուհետ չկան ճիշտ եւ սխալ մոտեցումներ, կան միայն կիրառելի եւ ոչ կիրառելիներ:

Արդյո՞ք միասին ենք

Այս տարին իսկական մարտահրավեր դարձավ հյուրընկալության ոլորտի համար: Oրակարգի ֆինանսական եւ հեղինակության ռիսկերի վերլուծության մեջ հակասությունները հանգեցրել են կոշտ որոշումներ ընդունելու անհրաժեշտության:  Հարցը պետք է կտրուկ դնել, պահանջել, ձգտել: Պետք է այնպես անել, որ քեզ լսեն:
Ե՞րբ կլինեն արդյունքները: Դրանք արդեն կան, դրանք հսկայական ռեստորանային արդյունաբերությունը «նոր նորմալությանը» վերածելու առաջընթաց քայլերն են:

Ապագայի կանխատեսումնե՞ր

Ռեստորանը մթնոլորտ է եւ կենդանի շփում: Մարդիկ չեն կարողանա եւ ոչ էլ կցանկանան ապրել սննդի եւ հույզերի «առաքման» ռեժիմով: Ռեստորանն այն սակավաթիվ վայրերից մեկն է, որտեղ կարելի է նստել առանց դիմակների` բոլոր իմաստներով:

Այո, հիմա ոչ ոք չի ցանկանում տոնական մթնոլորտ, հօդս է ցնդել լինելիության թեթեւությունը, բայց հայերի համար սեղանի շուրջ հավաքվելու ավանդույթը ոչ այնքան սնվելու, որքան հաղորդակցվելու, շփվելու, տրամադրության ձեւավորման ծես է:

Այսօրվա թրենդն անկեղծությունն է: Մարդիկ ձգտում են բնականության,  պաշտպանվածության, իրենց հարկավոր չէ իմիտացիա, մթնոլորտի կեղծ շքարշ: Կկարողանա՞ս նման հույզերի ներկապնակ ստեղծել՝ հյուրերն ավելի հաճախ քեզ կայցելեն:

Պետությունը չի կարող հեռու մնալ

Հաշիվները վաղ թե ուշ գալու են: Եվ միշտ չէ, որ միայն փողի տեսքով:

Ռեստորատորները կորցրել են ոչ միայն զբոսաշրջիկներին, հասույթը, անձնակազմը, այլեւ թիմի՝ աշխատանքի արդյունքում ձեռք բերված համախմբվածությունը: Բիզնեսը ստիպված էր ոչ միայն պատասխանել «իսկ ի՞նչ է լինելու վաղը» տիպի տհաճ հարցերին, այլեւ դրդել, ստեղծագործել, նաեւ ասածները կյանքի կոչել:

Կարեն Մարգարյանը


Դա մանրակրկիտ միկրոմենեջմենթ է, երբ յուրաքանչյուր որոշման հետեւում մարդկային ճակատագրեր են: Շատ ցավալի է, որ պետությունը, որպես գործընթացի մասնակից, ուշացած է ներգրավվում:

Պետք է եզրակացություններ անել: Պետք է որոշումներ կայացնել կանխավ, այլ ոչ թե հետո: Մեր փրկությունը կանխարգելումն է: Պետությունը ճիշտ կանի, եթե բիզնեսից «ճանապարհային քարտեզ» պահանջի՝ ապագայում նման «փոսերը» կանխելու համար, քան թե ավերումից հետո «ճանապարհներ» վերականգնի:

Ի՞նչ կարող է անել ռեստորատորը

Համակերպվել, որ մոտ ապագայում նախկին շուկայական ստանդարտներին վերադարձ չի լինելու: Մուլտիպլիկացիոն էֆեկտը մեկնարկել է:

Զբոսաշրջության նոր ստանդարտներ, նոր մոտեցումներ ոլորտին, նոր կանոններ: Արդյոք դրանք ինձ դո՞ւր են գալիս: Վստահ չեմ: Բայց դա մի փաստ է, որից փախչելը հիմարություն է։ Եվ դա նաեւ անվտանգ չէ: Պետք չէ բռունցքներով կրծքին  հարվածել՝ բացականչելով «սա մեզ վրա չի ազդի», այլ անհրաժեշտ է դասեր քաղել հարեւանների սխալներից եւ թույլ չտալ մեր սեփականը:

Մենք պետք է վերապրենք անհաջողությունների ներկայիս ալիքը, որպեսզի պետությանը եւ հաճախորդին հարցում ներկայացնենք նոր միկրոմիջավայրի ստեղծման համար, որը, ես ավելի քան համոզված եմ, պատրաստ ենք ապահովել արդեն վաղը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին