Ամերիկահայ հեռուստատադեմք եւ մոդել, Քորթնի Քարդաշյանը վերհիշել է 2019 թվականի աշնանը Հայաստան կատարած այցն ու պատմել, թե ինչ ուշագրավ ժամանակ են անցկացրել Հայաստանում:
«Հիշելով մեր արմատները Հայաստանում» հոդվածում Քորտնի Քարդաշյանը գրել է, որ տանը մնալը լավ առիթ է վերհիշելու ճանապարհորդությունը, որ կատարել են ինքն ու Քիմը՝ երեխաների հետ միասին:
«Մենք բախտ ունեցանք այցելել Հայաստան ու շատ կարեւոր բանել անել կարճ ժամանակում»,- գրել է նա:
Բացի Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրեր այցելությունների մասին պատմելը, Քորտնի Քարդաշյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում համտեսած իսկական հայկական ուտեստներին:
«Ես շատ ուրախ էի համտեսել իսկական հայկական ուտեստներ: Երեւանում «Լավաշ» անունով ռեստորան կար, եւ այն այնքան լավն էր, որ ես երեք անգամ այցելեցի: Եվ հիշենք, որ ընդամենը երեք օրով էի Հայաստանում: Այնտեղ ուտելիքը, կարծես, մարմնավորում էր այն, ինչ մտքումդ կա, երբ մտածում ես հայկական ուտելիքի մասին»,- գրել է Քորտնի Քարդաշյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: