×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կարեն Մարգարյան. «Բիզնեսը չի մահանա, քանի դեռ կան ճիշտ ու ազնիվ մարդիկ»

MBG Hospitality ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Կարեն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անկեղծ նկարագրել է այն իրավիճակը, որում հայտնվել է ռեստորանային ոլորտը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ գրառումից:

Բիզնեսը չի մահացել 

Ամենուրեք լսում եմ ես բղավոցներ՝ «սա վերջն է», «բիզնեսը մահացել է»: Ես համաձայն չեմ: Հնարավոր չէ սպանել միջավայրը, քանի դեռ կան մարդիկ: Ճիշտ, հավատարիմ, ազնիվ մարդիկ: Բիզնեսը ոչ վերացական երեւույթ է, ոչ էլ էկրանին երեւացող թվերը: Այն ես եմ, դու ես, քո հարեւանն է:

Աջակցությունը կարեւոր է

Օգնիր նրան հիմա, օգնության ձեռք մեկնիր, թույլ մի տուր, որ նա խեղդվի: 

Մրցակիցներին բիզնեսից դուրս մղել չարժե, պետք է կարողանաք օգնել, խորհուրդ տալ, գաղափարով կիսվել: Քանի դեռ մենք պատրաստ ենք աջակցել, պահպանել մարդկությունը մեր մեջ, ոլորտը ապրելու է:

Սա էլ կվերապրենք

Արդեն 40 տարի է ապրում եմ Հայաստանում. հիշում եմ ե՛ւ մութ տարիները, ե՛ւ հետպատերազմական վիճակը: Մենք վերապրեցինք ամեն ինչ, պահպանեցինք արժանապատվությունը: Այո, այս տարի էլ համավարակը մեզ բաժին ընկավ, բայց սա էլ կվերապրենք:

Պետությունը չի կարող ասել «տղերք, ես դիետայի վրա եմ»

Այժմ շատերն ուզում են լսել բիզնեսը փրկելու կախարդական խորհուրդը: Այն գոյություն չունի: Չնայած բոլոր ռազմավարություններին՝ կլինեն տուժողներ: Արդեն հիմա սա պետք է  հասկանալ: Ի՞նչ անել: Երբ մենք պետության հետ խնջույք ենք անում եւ տարիներ շարունակ միջոցներ ենք ներդնում ոլորտում, ստեղծում աշխատատեղեր, վճարում հարկեր, ապա ընթրիքի վերջում պետությունը չի կարող վեր կենալ եւ ասել. «Տղերք, ես դիետայի վրա եմ»: Մենք բոլորս նույն սեղանի շուրջ ենք... Պետք է ոչ միայն ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, այլեւ նաեւ միասին հավաքել սեղանից:

Ինչ կարող է անել ռեստորատորը

Ի՞նչ կարող է անել ռեստորատորը: Դադարել ապրել անցյալի կարծրատիպերով: Հաճախորդը միշտ ճիշտ է. սա սպառողական հասարակության հնացած կարգախոսն է: Հաճախորդին դարձրու հյուր եւ ընկեր. սա այն է, ինչ մենք պետք է աքսիոմ դարձնենք կարանտինից հետո:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին