Հայաստանյան ռեստորանային ոլորտի առաջատար՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության («Լիվինգսթոն», «Սմոքինգ Շեֆ», «Շերեփ», «Լավաշ», «Պանդոկ Երեւան. գետափին» ռեստորանները, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանց) տնօրեն Դավիթ Երեմյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր բարեգործական ծրագրերի մասին երբեք չի բարձրաձայնել. դա մեզ համար միշտ եղել է անընդունելի։
Բայց վերջին օրերին այս իրավիճակում շատ մարդիկ մեզ հաճախակի են սկսել դիմել կոչերով, զանգում են, գրում են սոցիալական ցանցերում, բողոքում։
Ստիպված ենք հրապարակավ հայտարարել, որ կարանտինի առաջին իսկ օրերից համագործակցում ենք պատկան մարմինների հետ եւ իրականացնում մեր աջակցությունն այն հարցերում, որոնք առավել հրատապ են, օգնում ենք այն խմբերին ու այն վայրերում, որտեղ ավելի պետք ենք։ Չենք զբաղվում ինքնագործունեությամբ եւ երկրի համար բարդ իրավիճակում դիվիդենտներ չենք հավաքում։ Չենք զբաղվել ու չենք զբաղվելու ինքնագովազդով։ Լավագույն ապացույցը կատարված աշխատանքն է։
Զինվե՛նք համբերությամբ ու լավատեսությամբ։ Լինե՛նք հոգատար եւ նրբանկատ։ Եղե՛ք առողջ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: