«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հանդես է եկել հաղորդագրությամբ:
«Մենք կհաղթահարենք նաեւ այս մարտահրավերն ու կվերադառնանք բնականոն կյանքի: Մեր սիրելի քաղաքը նորից կներկվի իր վառ գույներով եւ կբացի իր հյուրընկալ դռները: Բայց այսօր, այս իրավիճակում պետք է լինենք համախմբված, միասնական, հոգատար միմյանց հանդեպ եւ, որ ամենակարեւորն է՝ զինվենք լավատեսությամբ: Մենք կարճ ժամանակահատվածով դադարեցրել ենք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանների գործունեությունը, թեպետ այս պահին էլ ակտիվ աշխատում ենք: Հիմա Արցախում ենք, շարունակում ենք բանակում սննդի կազմակերպման մեր ծրագիրը:
Այս ամենը կանցնի, ու մենք կրկին կհանդիպենք մեր ռեստորանների հյուրընկալ ու ջերմ մթնոլորտում, համեղ ուտեստներով, ուրախ երաժշտության ներքո միասին կնշենք կարեւոր իրադարձություններ, տոներ եւ հաճելի պահեր կունենանք:
Բայց այսօր զգոնություն է պետք՝ մեր հարազատների առողջությունն ամենակարեւորն է։ Մենք այս ընթացքում եռանդով եւ պատրաստակամությամբ կշարունակենք մեր աշխատանքը. «Պանդոկ Երեւան» առաքման ծառայությունը գործում է արտակարգ ռեժիմով։ Ձեր կողմից այդքան սիրված թարմ մթերքներից պատրաստված տաք, բազմազան եւ համեղ ուտեստները կբերենք հենց ձեր տուն:
Զինվե՛նք համբերությամբ ու լավատեսությամբ։ Լինե՛նք հոգատար եւ նրբանկատ։
Եղե՛ք առողջ», - ասել է Դավիթ Երեմյանը:
«Երեմյան փրոջեքթս»-ի կազմի մեջ են մտնում «Լիվինգսթոն», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երեւան գետափին», «Շերեփ», «Լավաշ» ռեստորանները, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: