×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

GastroVino-ի եւ Ambar Gastroshop-ի երկրորդ թեստ-խաղի արդյունքները

GastroVino-ն եւ Ambar Gastroshop-ը ամփոփել են համատեղ մրցանակային թեստ-խաղերից երկրորդի արդյունքները: 

Մորտադելլային նվիրված թեստ-խաղն ունեցել է 33 մասնակից, որոնցից գրանցվել են 6-ը:

Բոլոր հարցերին ոչ մի մասնակից ճիշտ չի պատասխանել:

6-ից 5 հարցին ճիշտ է պատասխանել երեք մասնակից.

Վահրամ Կաժոյանը

Նարեկ Չիլինգարյանը

Մոնիկա Ամիրյանը:

Նրանց միջեւ անցկացվել է «կույր վիճակահանություն», որի արդյունքում ընտրվել է Մոնիկա Ամիրյանը:

Նա Ambar Gastroshop-ից կստանա հյուրասիրություն երկու անձի համար:

Ստորեւ ներկայացված են «Խամոն, խամոն» թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

***

Իտալիայի ո՞ր քաղաքից է ծագում մորտադելլան:

Բոլոնյա

Ի՞նչից են բաղկացած սպիտակ խորանարդիկները որակյալ մորտադելլայում:

Խոզի ճարպ

Ի՞նչ համեմունք են ավելացնում մորտադելլային՝ նրան բնորոշ հոտ հաղորդելով:

Սև պղպեղ

Ո՞ր հայտնի իտալացի դերասանուհին է խոստովանել, որ իր սիրելի ուտեստը մորտադելլան է:

Սոֆի Լորեն 

Ի՞նչ են ավանդաբար ավելացնում IGP կարգի մորտադելլայում:

Սոխ 

Ո՞ր ֆիլմում է գլխավոր հերոսը մորտադելլայով «կերխոխ» լինում:

La Grande Bouffe

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին