Լոլիկով ձվածեղը հայկական խոհանոցի ամենահարազատ եւ պարզ ուտեստներից է, որը սիրում են ե՛ւ երեխաները, ե՛ւ մեծերը: Դասական իմաստով այն նախաճաշ է, բայց վստահ ենք, որ շատերդ ճանաչում են մարդկանց, ովքեր խաշ կամ խորոված ուտելուց որոշ ժամանակ անց ցանկանում են լոլիկով ձվածեղ ուտել:
Թարմ, իսկ որոշ ամիսներին պահածոյացված լոլիկը տապակվում է կարագի մեջ, երբեմն՝ սոխի կամ կանաչու հետ, ապա վրան ավելացվում են հարած ձուն։ Արդյունքում ստացվում է թեթեւ եւ արագ պատրաստվող ուտեստ, որը հայկական սեղաններում հանդիպում է հատկապես ամռանը ու ամենատարբեր առիթներով։
Հայկական ռեստորաններում վերջին տարիներին տարածվել մեկ այլ ուտեստ, որը բովանդակային առումով գուցե եւ շատ նման է հայկական լոլիկով ձվածեղին, բայց կոչվում է Շակշուկա։ Շակշուկան լայն տարածում Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներում։ Անվանումը արաբերենից թարգմանաբար նշանակում է «խառնուրդ»։
Ուտեստի հիմքը կրկին լոլիկն ու ձուն է, սակայն այս դեպքում լոլիկի սոուսը պատրաստվում է բուլղարական պղպեղով, սխտորով եւ համեմունքներով՝ քիմիոն, պապրիկա եւ չիլի։ Ձուն ոչ թե հարում են, այլ կոտրում են անմիջապես սոուսի մեջ եւ եփում ամբողջական՝ պահպանելով դեղնուցի ամբողջականությունը։
Ձեզ ենք ներկայացնում երեւանյան ռեստորաններից մի քանիսը, որտեղ կարող լոլիկով ձվածեղ կամ Շակշուկա համտեսել:
Sherep
Լոլիկով ձվածեղ՝ 1900 դրամ
Լուսանկարը՝ Sherep
Zepyur
Լոլիկով ձվածեղ՝ 2700 դրամ
Լուսանկարը՝ Zepyur
Garun
Լոլիկով ձվածեղ՝ 1900 դրամ
Sirelis
Լոլիկով ծվածեղ՝ 2700 դրամ
Շակշուկա՝ 2800 դրամ
Լուսանկարը՝ Sirelis
Jermots
Շակշուկա՝ 2600 դրամ
Mango
Լոլիկով ձվածեղ՝ 1900 դրամ
Camilla
Շակշուկա՝ 3200 դրամ
Grand Ost
Լոլիկով Ձվածեղ՝ 2600 դրամ
Լուսանկարը՝ Grand ost


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: