×

Վանաձորում Yandex Go-ն գործարկել է ռեստորաններից առաքման ծառայությունը

Այժմ Վանաձորում Yandex Go հավելվածի միջոցով կարելի է պատվիրել ռեստորաններից պատրաստի ուտեստների, ինչպես նաեւ խանութներից ու դեղատներից ապրանքների առաքում։ 

Ծառայությանը միացել են տասներկու ռեստորան եւ սրճարան՝ ինչպես տեղական, այնպես էլ ցանցային՝ օրինակ KFC–ն։ Ռիթեյլ գործընկերների թվում են ինը կազմակերպություններ։ Գործընկերների ցանկը կընդլայնվի։ 

Պատվերներն իրականացվում են Yandex Go հավելվածի Սնունդ բաժնում։ Սպասման ժամանակը նվազեցնում են ծառայության ալգորիթմները․դրանք վերլուծում են ռեստորանների տեղակայումը եւ կազմում օպտիմալ երթուղիներ առաքիչների համար։

Պատվերի կարգավիճակին եւ առաքչի գտնվելու վայրին կարելի է հետեւել իրական ժամանակում՝ հավելվածում։ Վճարումը կարելի է կատարել Yandex Go հաշվին կցված բանկային քարտով։

Բացի Վանաձորից, Yandex Go–ի սննդի առաքման ծառայությունը հասանելի է նաեւ Երեւանում, Աբովյանում եւ Գյումրիում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին