×

Լուսանկարը՝ Երեմյան Պրոջեքթս

Պանդոկ Երեւանի զարդը՝ ավանդական Ղափաման

Հե՜յ, ջա՜ն ղափամա, համով հոտով Ղափամա, 
Հե՜յ, ջա՜ն ղափամա, մեղրը մեջը Ղափամա․․․

Հայկական ազգային խոհանոցի զարդերից մեկն է Ղափաման, եւ ինչպես մեր խոհանոցի ցանկացած պատկառելի ուտեստ, այն եւս ունի իր ծիսական պատմությունը։ Պատմություն, որը վստահաբար ավելի հին է, քան հելոուինյան զվարճալի արկածները։

Լուսանկարը՝ Երեմյան Պրոջեքթս


Հին ժամանակներում ղափաման տոնական սեղանի թագն էր եւ պատրաստվում էր ամենակարեւոր առիթների ժամանակ՝ Ամանորին, Բարեկենդանին, Զատիկին, ամենասպասված հարսանիքներին եւ իհարկե աշնանը՝ բերքահավաքի ավարտին։ Եթե տարին բերքաշատ էր, իսկ տանտերը՝ երջանիկ, այդ օրը թոնրում մի մեծ Ղափամա էր պատրաստվում․ տուրք բնությանը, ուրախ ձմեռ՝ աշխատասեր մարդուն։ 

Դատարկ դդումը բնորոշում էր ժամանակն ու կյանքը, որը գեղեցկանում եւ զարդարվում էր մարդկային համառության արդյունքով՝ բերք ու բարիքով, քաղցր մեղրով, չիր ու չամիչով։ Ընտանիքի մայրն ընտրում էր դդումի ամենաքաղցր տեսակը՝ նարնջագույնը, եւ այն նմանեցնում արեւին՝ մեծ ու կլոր, թոնրից ու կրակից ջերմացած։ Մարդկությունը խորհրդանշող բրնձի հազարավոր հատիկները դդմի մեջ միահյուսվում էին քաղցրին ու պահպանում իրենց համն ու տեսքը․ ահա թե ինչու Ղափաման համարվում էր նաեւ մարդկության խաղաղ համակեցության խորհրդանիշը։ 

Լուսանկարը՝ Երեմյան Պրոջեքթս


Հնում հայերը սիրով էին ըմբոշխնում Ղափաման մինչ վերջին պատառը․ չէ որ նրանք գիտեին նաեւ, որ դդումն օգտակար է առողջությանը եւ վիտամիններով հարուստ բոլոր տարիքի մարդկանց համար։

Ստեղծագործ եւ իմաստուն են եղել մեր պապերը ազգային խոհանոց ստեղծելիս…

Հազարամյակից ավելի անց…

Երեւանյան հյուրընկալության մեջ ազգային խոհանոցի առաջին դարբնոցում՝ Պանդոկ Երեւան ռեստորանում, Ղափաման ամենասիրելի ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է ավանդական եղանակով ու բաղադրատոմսով, շեֆ-խոհարարի սիրով ու վարպետությամբ։ 

Լուսանկարը՝ Երեմյան Պրոջեքթս


Այստեղ գիտեն ղափամայի մասին բոլոր լեգենդները, որոնք իրեն հատուկ համուհոտով փոխանցում են ռեստորանի բոլոր մասնաճյուղերի հյուրերին։ Հատընտիր ընդեղենը, մաքուր մեղրը, առողջ դդումը, բարձրակարգ բրինձը Պանդոկի Ղափաման դարձնում են հաճոյախոսություն քիմքի բոլոր զգայարանների համար։

Լուսանկարը՝ Երեմյան Պրոջեքթս


Քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար Պանդոկ Երեւանի Ամիրյան, Տերյան մասնաճյուղերում եւ Պանդոկ Երեւան Գետափինում հոկտեմբերի 24-ը նշվում է որպես Ղափամայի օր։ Ազգային երգուպարի ուղեկցությամբ եւ Ղափամայի հյուրասիրությամբ՝ Պանդոկ Երեւանը դարձյալ համերի լեզվով պատմում է հայկական խոհանոցի ամենագեղեցիկ լեգենդների մասին։ 

Հե՜յ, ջա՜ն ղափամա, համով-հոտով Ղափամա,

Հե՜յ, ջա՜ն ղափամա, շախով-շուխով Ղափամա․․․

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին