Մեդիամաքսն ու House of Margot ռեստորանը-ը ամփոփել են «Մարգոն եւ Մարգարիտան գրականության մեջ» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Թեստ-խաղը դիտվել է 828 անգամ եւ ունեցել է 107 մասնակից:
Գրանցված 27 մասնակիցներից բոլոր 10 հարցերին ճիշտ է պատասխանել Արփինե Անդրեասյանը: Նա կարժանանա գլխավոր մրցանակին՝ ընթրիք House of Margot ռեստորանում երկու անձի համար:
Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:
***
1. Գյոթեի ո՞ր ստեղծագործությունում կա Մարգարիտայի կերպարը։
«Ֆաուստ»
2. Գյոթեի «Ֆաուստ»-ում Մարգարիտան հայտնի է նաեւ այս անունով.
Գրետխեն
3. Ինչպե՞ս է կոչվում Մարգարիտա դը Վալուայի մասին Ալեքսանդր Դյումայի վեպը։
«Մարգո թագուհին»
4. Մարգարիտա դը Վալուան եղել է
Նավառայի թագուհին
5. Ո՞ր բանաստեղծի գործերում են հանդիպում Մարգարիտա անվան հետ կապված պատկերներ։
Շառլ Բոդլեր
6. «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի սեւագրերում Միխայիլ Բուլգակովը գլխավոր հերոսուհու համար դիտարկել է հետեւյալ անունը.
Բուլգակովը հենց սկզբից ընտրել է «Մարգարիտա» անունը՝ պահպանելով այն վեպի բոլոր տարբերակներում։
7. Բոլորը գիտեն Մարգարիտային «Վարպետը եւ Մարգարիտան» ստեղծագործությունից, բայց այդ անունով կերպար կա նաեւ Միխայիլ Բուլգակովի այս ստեղծագործության մեջ.
«Շան սիրտը»
8. «Շան սիրտ» վիպակում Մարգարիտա Ֆրանցեւնան.
Պրոֆեսոր Պրեոբրաժենսկու տանտիրուհին է
9. Մագան՝ Խուլիո Կորտասարի «Վիճակախաղ» վեպի հերոսուհին, հորինել էր «թռչունների լեզուն», որը կոչվում էր․
Գլիգլիկո
10. Շեքսպիրի այս պիեսներից որո՞ւմ է կա Մարգարետ (Մեգ) անունով կերպար։
«Շատ աղմուկ ոչնչից»
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: