×

Լուսանկարը՝ Maison Marom

Maison Marom-ը հյուրընկալել է իտալական Carpigiani համալսարանի մասնագետին

Maison Marom ընկերությունների խմբի գաստրոնոմիական ուղղությունը ներկայացնող Melonpan-ը հյուրընկալել է Իտալիայի ամենահեղինակավոր Carpigiani Gelato University-ի մասնագետ Սոնի Սուատի Կիշորեին։ Վերջինս Հայաստանում բացառիկ վարպետության դասեր է անցկացրել։ Դասերի ընթացքում Melonpan-ի մասնագետները հնարավորություն են ստացել ծանոթանալու իսկական իտալական ջելատո պատրաստելու գաղտնիքներին, որոնց հիմքում Carpigiani-ի ավելի քան 75 տարվա ավանդույթներն ու փորձն են։

Այս նախաձեռնությունը յուրահատուկ առնչություն ունի Melonpan-ի առաջիկա նախագծի հետ․ շուտով Երևանում կբացվի նոր ջելատերիա, որտեղ կներկայացվեն բացառիկ համեր՝ ստեղծված Carpigiani-ի մասնագիտական աջակցությամբ և Melonpan-ի թիմի վարպետությամբ։

Լուսանկարը՝ Maison Marom


Carpigiani-ի ներկայացուցիչ Սոնի Սուատի Կիշորեն նշել է․«Հիացած եմ Հայաստանով։ Այստեղ ինձ բացառիկ ջերմ ընդունեցին, դիմավորեցին մեծ սիրով ու հետաքրքրությամբ։ Մեզ համար մեծ ուրախություն է կիսվել մեր գիտելիքներով և աջակցել հայ մասնագետներին ջելատոյի արվեստը կատարելագործելու ճանապարհին»։

«Մեր նպատակը ոչ միայն Հայաստանում նոր համային մշակույթ ձևավորելն է, այլև միջազգային լավագույն փորձը բերելն ու տեղական մասնագետների հետ համատեղ նոր ստանդարտներ սահմանելը։ Carpigiani-ի հետ այս համագործակցությունը մեզ համար առանցքային նախաձեռնություն է՝ ուղղված մասնագիտական գիտելիքների տարածմանը և Հայաստանի գաստրոնոմիական ոլորտի զարգացմանը», - նշել է Maison Marom-ի հաղորդակցության և գործընկերության ղեկավար Լանա Պողոսյանը։

Լուսանկարը՝ Maison Marom


Այս համագործակցությունը յուրահատուկ մշակութային երկխոսություն է երկու ազգերի միջև՝ ստեղծելով փորձի փոխանակման կարևոր հարթակ։ Այն ոչ միայն հնարավորություն է տալիս հայ մասնագետներին անմիջականորեն ձեռք բերել միջազգային փորձառություն, այլև խթանում է նոր գաղափարների և մոտեցումների ներդրում, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի կայուն զարգացման և գաստրոնոմիական ոլորտի վերելքի համար։

Լուսանկարը՝ Maison Marom


1946թ. Իտալիայում հիմնադրված Carpigiani-ն սառեցված դեսերտների սարքավորումների արտադրության համաշխարհային առաջատարն է։ Արդեն 1963 թվականից ներկայանալով նաև Հյուսիսային Ամերիկայում՝ Carpigiani-ն պահպանում է իր առաջատար դիրքը բարձրորակ սարքավորումների, նորարարական լուծումների և մասնագիտական կրթության շնորհիվ։ Carpigiani Gelato University-ն այսօր համարվում է ոլորտի ամենահեղինակավոր կենտրոններից մեկը։

Լուսանկարը՝ Maison Marom


Այս նախագիծը կարևոր քայլ է Maison Marom-ի երկարաժամկետ տեսլականի իրագործման ճանապարհին, երբ բիզնեսը վերածվում է մշակութային հարթության՝ որտեղ գաստրոնոմիան համարվում է հիշողության, ժառանգության և ստեղծագործության գործիք։ Melonpan-ը ոչ միայն հանդես է գալիս որպես գաստրոնոմիական բրենդ, այլև դառնում է Հայաստանի մշակութային զարգացման ակտիվ աջակից՝ նպաստելով հյուրընկալության ոլորտում նոր սերնդի մասնագետների ձևավորմանը և երկրի միջազգային ճանաչելիության ամրապնդմանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին