×

Yandex Go-ում Սնունդ ծառայությունը գործարկել է «Ո՞ւր գնալ» ենթաբաժինը

Երևանի բնակիչներն այժմ կարող են Yandex Go հավելվածում ընտրել սննդի հաստատություններ այցելությունների համար․ Սնունդ բաժնում գործարկվել է «Ո՞ւր գնալ» նոր ենթաբաժինը՝ քաղաքի վայրերի թեմատիկ ընտրանիով։ 

Ներկայում բաժնում հասանելի է տեղեկատվություն Երևանի ավելի քան 800 ռեստորանների և սրճարանների մասին։

«Ո՞ւր գնալ» բաժնում կարելի է գտնել վայրերի տարբերակներ, որոնք կազմվել են ինչպես նեյրոցանցի, այնպես էլ երևանցի գաստրո-փորձագետների կողմից՝ տարբեր հարցումների հիման վրա։ Օրինակ՝ «Գեղեցիկ վայրեր», «Մեծ խմբերի համար», «Գինի», «Սրճարաններ» և այլն։ Եթե հաստատության ընտրության համար կան լրացուցիչ պահանջներ, հնարավոր է օգտվել ֆիլտրերով որոնումից և գտնելու վայր ըստ առիթի, խոհանոցի տեսակի, միջին հաշվի, մանկական սենյակի առկայության և այլ պարամետրերի։


«Ո՞ւր գնալ» բաժնում պարբերաբար կհրապարակվեն տեղական հեղինակների հոդվածներ՝ վայրերի և ուտեստների վերաբերյալ խորհուրդներով։

Յուրաքանչյուր ռեստորան կամ սրճարան «Ո՞ւր գնալ» բաժնում ունի քարտ, որտեղ ներկայացված են նկարագրություններ և լուսանկարներ։ Նկարագրությունները կազմում են խմբագիրները կամ նեյրոցանցը՝ հիմնվելով այցելուների արձագանքների վրա։ Քարտերը նաև լրացվում են Սնունդ բաժնի (եթե ռեստորանը հանդիսանում է ծառայության գործընկեր) և Yandex Maps-ի տվյալներով՝ մենյու, վարկանիշ, կարծիքներ, աշխատանքային ժամեր և կոնտակտներ։ Այցելության երթուղին հնարավոր է կառուցել անմիջապես այստեղ՝ Yandex Maps-ի միջոցով։

«Ո՞ւր գնալ» բաժնի հնարավորություններից է նաև նախընտրած հաստատությունները «Ընտրյալ» ցանկում պահելու ֆունկցիան․ օգտատերերը կարող են կազմել ռեստորանների և սրճարանների սեփական ցանկեր և կիսվել դրանցով։ Այս տարբերակը կարող է հատկապես օգտակար լինել բլոգերների կամ գաստրո-փորձագետների համար՝ թույլ տալով հարմար ձևով առաջարկել վայրեր իրենց լսարանին։

Ռեստորանների համար «Ո՞ւր գնալ» բաժինը կարող է դառնալ լրացուցիչ շփման կետ թիրախային լսարանի հետ՝ օգնելով ներգրավել նոր այցելուների։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին