×

Հայաստանում նախատեսվում է 20 Wendy's ռեստորան բացել

The Wendy's Company-ն հայաստանյան Wen Restaurant ընկերության հետ բացառիկ ֆրանչայզինգային համաձայնագիր է կնքել՝ մինչեւ 2030 թվականը Հայաստանում 20 Wendy's ռեստորան բացելու մասին:

Սպասվում է որ առաջին հայկական Wendy's-ը կբացվի Երևանի կենտրոնում:

«Wendy's-ի գործարկումը Հայաստանում համարձակ քայլ է մեր երկրում արագ սպասարկման ռեստորանային փորձը վերասահմանելու գործում: Մենք բերում ենք թարմ տեսլական՝ որակի, նորարարության և ժամանակակից հյուրընկալության վրա հիմնված: Հպարտ ենք ներկայացնել Wendy's-ի հայտնի ճաշատեսակները հայ սպառողներին»,- ասել է Wen Restaurant ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հրանտ Գրիգորյանը:

1969 թվականին հիմնադրված The Wendy's Company-ն աշխարհում ավելի քան 7 000 ռեստորան ունի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին